ՆՈՐ ԳԻՐՔ. «Տեքստ և մեկնություն»

19.11.2014 13:38

 

Այս տարվա երկրորդ կիսամյակում լույս է ընծայել գրականագետ, քննադատ-տեսաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նաիրա Համբարձումյանի «Տեքստ և մեկնություն» վերնագրով գրականագիտական հոդվածների և ուսումնասիրությունների ժողովածուն: Գիրքում զետեղված երկու բաժիններում’ «Տեքստ և մեկնություն» , «Քննադատություն», տեղ են գտել հեղինակի վերջին տարիների ուսումնասիրություններից: Այն նոր ու թարմ խոսք է գրականագիտության ասպարեզում և պայմանավորված է «ժամանակների մեկնարկող փոփոխություններով»: 
Գրքի երկրորդ ‘ «Քննադատություն» բաժնի նյութերը դրական և արժեքավոր են վերջին 20-25 տարվա գրաքննադատության երկարատև նիրհից հետո, որի տևականությունը բացասական հետևանքներ ունեցան գրականության զարգացման հեռանկարում:
Գրքում վերլուծությունների ու խորհելու համար կան ավելի քան բավականին նյութեր, որոնք լույս են սփռում հետխորհրդային ժամանակների լճացման արդյունքում առաջացած և ճշմարիտ գրական արժեքներն արգելափակող երևույթների մասին:
Ամբողջական պատկերացում կազմելու համար սակայն, անհրաժեշտ է ձեռք բերել գիրքը և կարդալ: