Նաիրա Համբարձումյան /Կյանքը ու պոեզիան նույնն են

27.05.2015 16:52

Naira Hambardzumyan

Հա­մաշ­խար­հա­յին փի­լի­սո­փա­յութ­յու­նը գո­յա­բա­նութ­յան գաղտնի­քը տես­նում է իր կրկնա­կին՝ այ­լութ­յան հա­յե­լա­յին ար­տա­ցոլ­քը ո­ւնե­նա­լու ունա­կութ­յան մեջ, ո­րի սե­փա­կան գո­յութ­յու­նը բնագ­րի այ­լութ­յան մեջ է, ու քա­նի որ արտացոլքը չու­նի սե­փա­կան գո­յութ­յու­նը. այն միաժամանակ բնագ­րա­յին ան­գո­յութ­յունն է։ Հետևաբար՝ ճշմարտութ­յու­նը ոչ թե միջ­նոր­դա­վոր­ված է զգա­յութ­յուն­նե­րով, այլ ճանաչե­լի է մտա­ծո­ղութ­յամբ, ո­րը ձևն է ա­ռանց պա­րու­նա­կութ­յան՝ մտա­ծո­ղութ­յամբ կեր­պա­վոր­ված ո­չին­չը։ Սույ­նը նաև պոե­տա­կան ճա­կա­տագ­րի էութ­յունն է՝ գրա­կան հա­վակ­նո­տութ­յան գերխնդ­րում։ Այն մշտա­պես ա­ռա­ջադր­վում է սե­կուլ­յա­րի­զաց­վող հա­վա­տի տի­րույ­թում ու կեր­պա­փո­խում ասացման միջուկը՝ ա­րար­ման գոր­ծըն­թա­ցում ան­ջատ­վե­լով ամ­բող­ջից (իր հոգևոր երկ­վոր­յա­կից) ու դառ­նա­լով հաղ­թա­նակ սե­փա­կան ես-ի հանդեպ։ Այս գաղտ­նիք­նե­րի հա­սա­նե­լիութ­յու­նը Գաբ­րիե­լա Միստ­րա­լին ուղ­ղոր­դում է սե­փա­կան գրի՝ փի­լի­սո­փա­յությամբ ի­մաս­տավոված էկս­տա­տիկ ժա­մա­նա­կի ու նշան­նե­րի տիրույթ՝ երկ­րա­յի­ն ու վե­րերկ­րա­յի­ն իրարամերժ գո­յութ­յուն­նե­րով`

 

Ո՛չ ­կան­չել նրան, ո՛չ ­պա­հել չեմ կա­րող,

սև քա­մին ծո­վե­րի փո­թոր­կում է դեռ մա­կույ­կը։

Մի՛ վե­րա­դարձ­րու ինձ նրան, թող մնա՛ մե­ռած ջրին։

 

Միստ­րա­լի բա­նաս­տեղ­ծա­կան աշ­խար­հը նույն­քան ի­րա­կան է, որ­քան տեսլական ու անիրական ու մշտա­պես վե­րագ­նա­հատ­վում ու ճա­կա­տագ­րայ­նո­րեն հա­կա­դարձ­վում է իր հակասակա­նութ­յամբ ու անբ­նա­կա­նութ­յամբ՝ գե­ղար­վես­տա­կան ու փի­լի­սո­փա­յա­կան ա­նօ­րի­նակ վե­րա­ցար­կում­նե­րով դառ­նալով ոչին­չը ու նրա այ­լութ­յու­նը, ուր Լի­նե­լութ­յու­նը բա­ցա­ռում է ինքն ի­րեն՝ անց­նե­լով անսահ­մա­նութ­յան տի­րույթ ու դառ­նա­լով ինք­նին գո­յութ­յուն (Հե­գել)։ Այս դեպքում՝ շարժ­ման ան­վեր­ջութ­յու­նը են­թադ­րում է ի­մա­ցութ­յունն ու անգիտությունը միա­ժա­մա­նակ՝ պատ­մութ­յան են­թա­տեքս­տում միա­վո­րե­լով սուբ­յեկտն ու օբ­յեկ­տը։ Խոս­քը բանաստեղծական պայթ­յու­նի մա­սին է, ո­րը զու­գա­հե­ռե­լի է շեքս­պիր­յան «time out of joint»-ին՝

Խորտակվում է վարդագույն մակույկը՝

թեքվելով անզոր իր վազքում։ Սիրե՞լ է արդյոք նա,

ով հաղթել է խիղճը իր հոգում։ Դո՛ւ, Բարձրյա՛լ,

մի՛ լքիր ինձ Ահեղ Դատաստանի առաջ։  

 Միտ­քը ստեղ­ծում է պատ­կե­րը։ Պատ­կե­րը ամփոփում է նշան­նե­րը, ո­րոնց միջո­ցով ա­րա­րի­չը՝ պոե­տը, հաղ­թա­հա­րում է աշ­խար­հի հզո­րութ­յունն ու ոչն­չութ­յու­նը ու բարձրանում դրանից։ Ստեղծվում է գո­յութ­յան նոր շրջան, ու նշա­նը որ­պես գեղարվես­տա­կան մե­թոդ, ձեռք է բե­րում բա­ցա­ռիկ ի­րա­վունք­ներ՝ ստեղ­ծե­լով գոյության ու ան­գո­յութ­յան, հավերժության ու ակն­թար­թի, ան­սահ­մա­նութ­յան ու փակ շրջա­նի պատ­կե­րա­յին հակադ­րութ­յուն­նե­րը, ո­րոն­ցում ա­մեն ինչ փորձ­ված է մինչև վերջ։ Նշան­նե­րի այս­պի­սի հա­մա­կար­գը դի­տար­կե­լի է ոչ միայն պատ­կե­րա­յին, այլև փիլի­սո­փա­յական խորքով, որի բացահայտվող միջուկը լի է գոյի ներ­քին երկ­վութ­յամբ, աստ­վա­ծա­յի­նի ու դի­վա­յի­նի, լույ­սի ու խա­վա­րի հա­վեր­ժա­կան պայքա­րով։ Ստեղ­ծե­լով կյան­քի ու մահ­վան լիար­ժեք պատ­կե­րը՝ Միստրալը գեղարվեստա­կան տեքս­տը դարձ­նում է կեն­սագ­րա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րի կերպավորման մի­ջոց, ո­րը հա­մընկ­նում է նրա՝ աշ­խար­հի սուբ­յեկ­տիվ ըն­կալ­ման բազմաբևեռ ու հիմ­նա­վոր­ված տեքս­տի ի­րա­վուն­քին։ Խոս­քը հե­ղի­նա­կա­յին ես-ի անսա­հա­մա­նա­փակ ա­զա­տութ­յան մա­սին է, ո­րը իմաստավորվում ու ինքն իրեն բա­ցա­հայ­տում է լեզ­վի գեղարվես­տա­կա­նութ­յան անկրկ­նե­լիութ­յան հա­մա­տեքս­տում։ Նրա ա­զա­տութ­յու­նը մշտա­պես իր երկ­վոր­յա­կի ան­գո­յութ­յան, մարդու և պոե­տի, ի­րա­կա­նութ­յան ու ե­րա­զի պայ­քա­րի տիրույթում է։ Հետևա­բար ես-ը ո­րո­շա­կիաց­նում է նաև օբ­յեկ­տի նշանակութ­յու­նը, քա­նի որ սուբ­յեկ­տի­ նպա­տակը առաջնա­յին լի­նելն է, չնմա­նա­կե­լը ու սե­փա­կան լե­զուն ստեղ­ծե­լը։ Ուս­տի աշ­խար­հը, անց­նե­լով նրա է­ներ­գիա­յի հոս­քով, բա­ռի մի­ջո­ցով ստեղ­ծում է սեփական մի­ջա­վայ­րը՝ դառնալով ա­ռանձ­նա­հա­տուկ էկ­զիս­տեն­ցիալ լա­րում։ Սա ար­վես­տի այն տե­սակն է, որը ստեղ­ծա­գոր­ծո­ղի ան­հա­տա­կան ժա­մա­նա­կի մեջ բա­ցա­հայ­տում է նույն ժա­մա­նա­կի ան­դառ­նա­լիութ­յան ֆե­նո­մե­նը, մահ­վան ժա­մա­նա­կը, որ ա­մեն ինչ է ու ո­չինչ, տե­սիլք, ուս­տի փո­խա­կերպ­ման նպա­տա­կը ի սկզբանե մահ­վան հա­կադ­րութ­յունն է՝ հե­ռու սեթևե­թան­քից՝

 

Խուլ անապատում միայն քեզ հետ կըմբռնեմ,

թե ինչու շրջանը չփակված՝ դեռ պատանի,

ննջեցիր կոշտ ու ցուրտ հողում։

 

Վի­ճա­կի ու դե­րի տար­բե­րա­կու­մը Միստ­րա­լի պոե­զիա­յում բա­ցա­հայ­տում է ոչ այնքան արդ­յուն­քի ա­զատ ընտ­րութ­յու­նը, որ­քան կյանքի ու ար­վես­տի փիլիսոփայությունը կրող հե­ղի­նա­կի հնա­րա­վո­րութ­յու­նը՝ ներ­դաշ­նակ­վե­լու կյան­քի ու մահվան գո­յա­բա­նա­կան տիրույթներին (սի­րած տղա­յի մա­հը)։ Բա­նաս­տեղ­ծութ­յան նման մո­դե­լը՝ միս­տե­րիան (տե՛ս «Մահ­վան սո­նետ­ներ»), ստեղծ­վում է կյան­քի ու ար­վես­տի տեքս­տե­րի հա­տու­մով (ի սկզբա­նե կռահ­վող ել­քով)։ Մե­տա­ֆոր­նե­րի ու նշան­նե­րի

հա­մադ­րությունների մի­ջո­ցով ստեղծ­վում են հո­գե­բա­նա­կան ու փլիսոփայական բարդ խորքերով պատ­կեր­ներ, ո­րոնք մտա­ծո­ղութ­յան ու հու­զա­կա­նութ­յան ո­լոր­տում միմիայն Միստրալինն են։ Սույ­նը հնա­րա­վոր է ո­րո­շա­կի ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ու որո­շա­կի ի­րա­վի­ճա­կում, քա­նի որ ող­բեր­գութ­յու­նը մշտա­պես ռեա­լիզ­մի տի­րույ­թում է ու մշտա­պես՝ մի­ֆի։ Միս­տե­րիան հաղ­թա­նակն է մահ­վան հան­դեպ։ Մենք մտա­ծում ենք, հետևա­բար՝ լի­նե­լութ­յունն ըմբռ­նե­լի է։ Ուս­տի՝ կյանքն ու պոե­զիան նույնն են։  Պոե­տա­կան նշան­նե­րի հա­մա­կար­գում ի հայտ է գա­լիս ծագումնաբանությանն առնչ­վող, էսխատոլո­գիա­կան շար­քը՝ լռութ­յուն, ե­րազ, մահ, ան­գո­յութ­յուն՝ խո­րաց­նե­լով բացասա­կան լից­քը ու ճա­կա­տագ­րայ­նութ­յան մռայ­լութ­յու­նը՝ մե­նա­կութ­յունն ու մա­հը։ Փակ շրջա­նի պատ­կե­րու­մը շրջվում է ան­կան­խա­տե­սե­լի ա­վար­տով, ո­րը նույն­պես նշան է։ Լույ­սից խա­վար ու կյան­քից մահ ըն­թաց­քի ի­մաս­տա­բա­նութ­յու­նը նշում է ճակա­տագ­րի կան­խո­րոշ­վա­ծութ­յու­նը, ո­րը միա­ժա­մա­նակ անձ­նա­կան դրա­մա է, և ո­րը պոե­տա­կան զգա­յութ­յուն­նե­րի ար­տա­հայտ­ման ա­վե­լի հին մի­ջոց է՝

 

Մի զնդան ևս կփակվի, կհարվածի բահը,

կթափվի ծեփը։ Մեզ հետ կխոսի ժամանակը՝

շնչահեղձ՝ որպես հավերժություն։

——————————————————-

Կհայտնաբերվի՝ ինչ գաղտնի էր ցայսօր,

երկինքը միմյանց համար էր ստեղծել մեզ,

ուրիշին ընտրլով՝ ընտրեցիր մահը։

Ի­րա­կա­նութ­յան ու ար­վես­տի միջև սահ­ման­նե­րի վե­րա­ցու­մը տե­ղի է ու­նե­նում մարդ - խոսք - ա­րարք ան­ցում­նե­րի մի­ջո­ցով, ո­րը միա­ժա­մա­նակ ի­րա­կա­նութ­յան կամ արվես­տի գե­ղա­գի­տա­կա­նա­ցումն է, երբ բա­րո­յա­կան ու գե­ղա­գի­տա­կան ըմբռնումները դառ­նում են չա­փա­նիշ։ Կեն­սա­կեր­պի սույն մո­դե­լը ո­րոշ չա­փով առնչ­վում է կեն­ցա­ղի գե­ղա­գի­տութ­յա­նը, ո­րի մի­ֆա­կա­նա­ցու­մը, մո­տե­նա­լով կեն­սա­կա­նութ­յան որո­նում­նե­րին, ըմբռ­նե­լի է հոգևոր հա­գեց­վա­ծութ­յամբ՝ կյան­քի ու ար­վես­տի տեքս­տե­րի միասնության տի­րույթ­նե­րում։ Հետևա­բար՝ հիշողություն - կյանք - տեքստ  մո­դե­լը նույն­պես ըն­կա­լե­լի է որ­պես ստեղ­ծա­գոր­ծա­կան ճա­կա­տա­գիր, ո­րը միա­ժա­մա­նակ առնչ­վում է խա­ղի սահ­մա­նին՝ ար­վեստ - իրականութ­յուն կոնֆ­լիկ­տա­յին ի­րա­վի­ճա­կի հաղ­թա­հար­մամբ՝

Օ˜, Թ’ալասսա˜ (*), հնամյա Թ’ալասսա˜,

ինչո՞ւ ես թաքցնում կանաչ թիկունքդ,

կանչի՛ր, կանչի՛ր քեզ հետ, մի՞թե լքել ես մեզ։

 

Ու թե մեռած ես, թող սլանա՛ քամին,

խենթ, ինչպես հիշողությունը,

թո՛ղ տանի մեզ, թո՛ղ բարձրացնի անդունդից,

թո՛ղ տանի հեռու՝ դեպի սարերը, որտեղից

կրկին կտեսնենք ծովածոցերը բոլոր

ու կմեռնենք կղզիներից վեր։

Օ­տար­ման ու ինք­նօ­տար­ման ճա­նա­պարհ­նե­րին Միստ­րա­լը իր ա­սե­լի­քը ու դրա լեզուն տա­նում է սեր - ա­տե­լութ­յուն // կյանք - մահ բինար հակադրությունների տի­րույ­թով՝ վե­րապ­րե­լով կյան­քը որպես ող­բեր­գութ­յուն և հրաշք միաժամանակ, որն ա­նար­տա­հայ­տե­լի է, ինչ­պես լռութ­յու­նը, ու ավելին է, քան կյան­քը։ Ա­պո­լոն­յան ներ­դաշ­նա­կութ­յու­նը, դիո­նիս­յան անձ­կութ­յու­նը, ակն­թարթն ու հա­վեր­ժութ­յու­նը, աշ­խար­հի նվաճ­ման ին­տե­լեկ­տո­ւալ թռիչք­ներն ու պոե­տա­կան ո­գու պաշ­տա­մուն­քը հա­տուկ են Գաբ­րիե­լա Միստ­րա­լի պոե­զիա­յին, ով ստեղ­ծում է նշան­նե­րի մո­գա­կան շղթան՝ գի­շե­րա­յին ան­հուն ծո­վից մինչ ան­սո­վոր դող արթ­նաց­նող ստվե­րը։ Դա­սա­կան ու ժա­մա­նա­կա­կից եվ­րո­պա­կան գրա­կա­նութ­յան մեջ աշ­խարհ - պատ­կե­րի փոխ­հա­րա­բե­րութ­յան խնդի­րը առնչ­վում է լեզ­վի իդեալականացման ու դրա հա­կա­դարձ ըն­թաց­քին՝ ի­մաս­տա­բա­նո­րեն ու պատմականո­րեն առնչ­վե­լով բա­ռաս­տեղ­ծութ­յան ու ո­ճա­բա­նութ­յան հար­ցե­րին։ Հետևա­բար՝ տեքս­տի լեզ­վա­կան միա­վոր­նե­րի ի­մաս­տա­յին - ո­ճա­բա­նա­կան հար­ցե­րը դի­տար­կե­լի են նաև գե­ղար­վես­տա­կան խոս­քի ու­սում­նա­սի­րութ­յան տե­սանկ­յու­նից, ին­չը եվ­րո­պական ռո­ման­տիզ­մից հե­տո ան­ցավ ի­մաս­տա­բա­նութ­յան  տի­րույթ։ Այս­տե­ղից էլ ան­ցու­մը բա­նաս­տեղ­ծութ­յան այլ կա­ռույ­ցի՝ հրա­ժա­րում ռիթ­մից, տո­ղի ա­զատ ան­ցում կամ ռիթ­մի տա­տա­նում։ Սույ­նը հնա­րա­վոր է դարձ­նում նաև մշա­կույ­թի գո­յութ­յու­նը սոցիա­լ-մշակութային հի­շո­ղութ­յան տի­րույ­թում՝ միա­վո­րե­լով մարդ­կութ­յան պատ­մա­մշակութային ու սոցիա­լա­կան փոր­ձը։ Ուս­տի ձգտու­մը կյան­քի ու գե­ղա­գի­տութ­յան միաս­նութ­յան՝ Միստրալին օգնում է ստեղ­ծե­լու նաև Գրա­կա­նութ­յան Միաս­նա­կան Տեքս­տը, որ­տեղ նրա ստեղծագործութ­յուն­նե­րը հա­մե­մա­տե­լի են մի­միայն ար­վես­տի բարձ­րա­գույն նմուշ­նե­րի հետ։

_________________

(*).    Թա­լաս­սա (հին հուն. Թա­լաս­սա, Ֆա­լաս­սա, Թալ­լամ­մա - ծով) - հին հու­նա­կան դի­ցա­բա­նութ­յան մեջ ծո­վի աստ­վա­ծու­հին էր, Եթե­րի - Հե­մե­րի աղ­ջի­կը, Պոն­տի կի­նը, ով Պոն­տից ձկնա­տե­սակ­ներ ծնեց։ Նրա ար­ձա­նը Կո­րին­ֆեում է, ձեռ­քին՝ ե­րի­տա­սարդ Աֆ­րո­դի­տեն։