Սոնա Արշունեցին ապրում և ստեղծագործում է Բելգիայում: Իր ինքնակենսագրականում հետևյալն է գրել. «Ծնվել ու մեծացել եմ Գաղթականի ընտանիքում. ընտանիք, որը երկու անգամ է ապրել մահվան սարսափը. առաջինը 1915-ին, երբ տատիս երեք եղբայրներին իրենց կանանց ու երեխաների հետ թուրքերն այրել էին մարագներում հայրուրավոր համագյուղացիների հետ...».
Նրա պապն ու տատը ապաստան են գտնում Օսեթիայում, որից հետո...(կրկին մեջբերում Սոնա Արշունեցու ինքնակենսագրականից).
«...Երեք տարի այնտեղ ապրելուց հետո հող ու ջրի կարոտը քաշում է. կարծելով, թե թուրքը խաղաղվել է. նորից են գնում Ղարս' իրենց տուն ու տեղին, բայց ավա՜ղ, չարաչար սխալվում են. ընդամենը ամիսներ անց' 1918-ի գարնանը թուրքը կիսատ թողածը նորից է շարունակում: Երկրորդ գաղթը. նորից են բռնում փախուստի ճանապարհը, ճանապարհ, որը լի էր ողբով, արտասուքով, դաժան սպանություններով...»
Սոնա Արշունեցու համար գաղթի ու հայրենիքի թեման մնաց արդիական նրա բոլոր ստեղծագործություններում:
Օրերս չորս լեզուներով' հայերեն, անգլերեն, ֆրանսերեն և թուրքերեն լեզուներով լույս տեսավ Ցեղասպանության 100 ամյա տարելիցին նվիրված նրա « Արդյո՞ք կա զտարյուն թուրք» հուշագրություն-գրքույկը:
Հեղինակը ցանկանում է գրքույկի մեկ օրինակը նվիրել Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանին, օրինակներ բաժանել Եվրախորհրդարանում ու ԱՄՆ-ի կոնգրեսում: Սոնա Արշունեցին գտնում է, որ գրքույկի առավելությունը նրանում է, որ փոքրածավալ պատմվածքը մեծ ինֆորմացիա է պարունակում ու ընթերցելն էլ ժամանակատար չէ:
Նիդերլանդական օրագիրն առաջիններից մեկն է էլեկտրոնային տարբերակով իր ընթերցողին ներկայացնում Սոնա Արշունեցու այս գործը:
ԱՐԴՅՈՔ ԿԱ՞ ԶՏԱՐՅՈՒՆ ԹՈՒՐՔ
Թղթին եմ հանձնում իմ մտորումները աշխարհի վարք ու բարքի, նրա չգրված օրենքների ու իմ աշխարհընկալման մասին, որ շա՜տ խորքային են։ Ազգիս հետ
կատարվածը դեռ մանուկ հասակից խոցեց սիրտս, շատ խո՜րը ապրումներ արթնացրեց իմ մեջ։ Ահա մանկությունիցս մնացած հուշերն են, որ ուզում եմ կիսվել ընթերցողիս հետ: Հուշեր, որ ստվեր դարձած՝ ուղեկցել են ինձ այս երկա՜ր ու
ձիգ տարիներին: Միշտ որոշել եմ գրի առնել, ու եկավ պահը...Մոտենում է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, ու ես իմ մանկությունից առ այսօր սիրտս ծվատող հուշերից մի պատառիկ եմ ուզում պատմել ընթերցողիս։ Սա իմ բողոքի ձայնն է` ուղղված ազգիս հետ կատարվածի՝ բարբարոս թուրքի ու աշխարհի անտարբեր,անհոգի քաղաքականության… Ո՞վ Թուրքիային դարձրեց այսքան անառակ, բարբարոս, ուրացող, մարդասպան, անհագ տարածքներ զավթելու մոլուծքով տարված…
Պատասխանը մեկն է միանշանակ. աշխարհի կրավորական, երկդիմի կեցվածքը։ Դեռ վաղ հասակից բացահայտեցի, պատռեցի աշխարհի դիմակը,ու մենք ազգովի դեռ միամտորեն արդարություն ենք փնտրում այնտեղ,որտեղ չկա, որտեղ տնտեսական շահն է գերակայում, որտեղ ջունգլիական օրենքներն են իշխում, որտեղ ուժեղը թույլին հոշոտում է գազանի պես՝ տանջալի, իսկ աշխարհի տերերի կողմից ժողովրդավարություն՝դեմոկրատիա, հորջորջվող կարգախոսները լոկ դեմագոգիա են, որը մտրակի դեր է կատարում փոքր ազգերին ճնշելու, իրենց բռի մեջ պահելու, կառավարելի դարձնելու համար։ Սա՛ է աշխարհի տերերի իրական դեմքը…
Երբ աշխարհն արյան ծով է,
Մարդիկ նայում են բեմից,
Էլ որտեղի՞ց արդարություն
Հնչի արնոտ շուրթերից,
Էլ որտեղի՞ց հիշեն հանկարծ,
Իրենց շահերը թողած,
Հարգեն Հայոց եղեռնը մեծ
Խիղճ ու հավատք ուրացած…
Ցեղասպանության թեման ինձ համար եղել է ու կմնա իմ ստեղծագործությունների ամենագլխավոր, ամենաակտուալ թեման, քանի դեռ ցեղասպան Թուրքիան իր կատարած ոճրագործությունների համար պատասխան չի տվել։ Չգիտեմ, քանի՞ դար է հարկավոր, որ հայը թուրքին ներել կարողանա, մոռանա կատարվածը, եթե, իհարկե, հնարավոր լինի հայի ուղեղից իսպառ ջնջել հիշողությունը.
Գիտցե՛ք, աշխարհում մի հայ էլ մնա,
Հայոց եղեռնը նա չի մոռանա,
Չի մոռանա սուրբ սարը Մասիս,
Ծովից-ծով ձգվող հողը պապերիս…
Ցեղասպանությունը շարունակվել է նաև 1915 թվականից հետո. Թուրքիան՝ աշխարհի կողմից անպատիժ մնալով, չի հանդարտվում, փորձում է կիսատ թողածը շարունակել՝ հիմնահատակ ոչնչացնել հայ ազգին, ծրագրված, քայլ առ քայլ, տարբեր ճանապարհներով, մինչև վերջ իրականացնել հայ ազգի բնաջնջումը աշխարհի երեսից: Երբե՛ք չեմ մոռանա էրզրումցի հայրական կողմի տատիս՝ Նվարդի, պատմածները, թե ինչպես իր երեք եղբայրներին իրենց կանաց ու երեխաների հետ թուրքերը լցրել են մարագները հարյուրավոր հայերի հետ ու վառել… Պատմում էր տատս, պատմում, պատմում, աչքի արցունքը չէր ցա- մաքում: Պատմում էր, թե ինչպես այրված մարագներից երկինք ելնող ծխի, մխի հետ վեր էր բարձրանում մարդկային այրված մսի, ճարպի, ոսկորի հոտը, ու թաքստոցում թաքնված մարդիկ շնչում էին իրենց հա- րազատների խորոված մսի հոտը: Պատմում էր օրվա բոլո՛ր ժամերին, հացի սեղանի շուրջ, մենք՝ թոռներով արտասվում էինք, մեր արցունքները թափվում էին մեր ճաշի մեջ ու մենք ուտում էինք, այո՛, մեր կերած հացն արցունք է եղել։ Տատս պատմում էր գաղթի ահավոր տեսարանը ամենայն մանրամասնություններով, որ մեզ հաղորդ դարձներ: Պատմում էր, թե ինչպես գաղթի ահավոր սարսափից տատս վաղաժամ երկունք է կրում ու հասնելով Էրզրումից 6 կմ․ հեռու՝ Արշունի գյուղի մեջ հա՜յրս, հայ՜րս է ծնվում։ Հարյուր հազարավոր հայեր՝ թողած իրենց տուն-տեղ, խելակորույս փախչում էին, փախչում էին դեպի Արազ գետը, որ անցնեն Արևելյան Հայաստան, որ փրկվեն, բայց, ցավոք, թուրք ասկյարները փակել էին Արազի վրա եղած հույսի միակ կամուրջը՝ Մարգարայի կամուրջը։ Հազարավոր հայեր ոչխարի հոտի պես փռվել էին Արազի ափին. թուրքը սպանում էր, թալանում ու բռնաբարում, զենքի ուժով հավաքում նրանց մոտ եղած բոլոր զարդեղենները ու ոչ միայն զարդեղենը, այլ նաև Ավետարանները, սրբապատկերները, գրքերը, կրակ էր տալիս ու վառում… Տատս պատմում էր, որ կանանց թուրք կանայք էին խուզարկում մտրակները ձեռքերին, խլելով ոսկեղենն ու արծաթեղենը, իսկ տղամարդկանց` թուրք ասկյարները, լցնում էին ոսկին ջվալները ու տանում: Սոված, ծարավ, հոգնած, ուժասպառ, փրկության հույսը կորցրած շատերն իրենց գցում էին գարնանային վարարած Արազը, հույս ունենալով, որ կփրկվեն. ասես իրենց, իրենց կյանքով, իրենց բախտերն էին փորձում։ Մայրերն իրենց դեռատի աղջիկներին գցում էին գետը, որ թուրքը չտաներ նրանց կնության, չբռնաբարեր: Երևակայությունից վեր է, երբ հայ մայրը իր սեփական երեխային խեղդամահ էր անում, պաշտպանելով դստեր նամուսն ու պատիվը:Պապս այս հրեշավոր տեսարանից շփոթված, նորածին հորս խլում է տատիս ձեռքից ու Արազն է ուզում գցել, որ նա էլ չքաշի այն տառապանքները, որ հային է բաժին ընկել: Միայն նոր մայրացած տատիս մայրական աղերսանքներն են պապիս հետ պահում այդ քայլից.
- Առաջ լավ է ինքս մեռնեմ, միայն թե որդուս մահն իր հոր ձեռքով թող չտեսնեմ:
Գարնանային վարարած Արազը տանում էր հարյուրավոր հայ մարդկանց դիերը: Մեռնում էր հայությունն իր մայր գետում:
-Եթե ֆիդայիները չհասնեին մեզ փրկության, ոչ մի մարդ էլ չէր փրկվի. հիմա մենք չկայի՜նք,- արցունքները սրբելով՝ պատմում էր տատս: Պատմում էր տատս, պատմում այդ պահը՝ փախե-փախը, այդ ահավոր տեսարանը, բաց չթողնելով ո՛չ մի մանրուք. ասես, հոգևոր թեթևություն էր զգում, երբ իրենց ապրած տառապանքներին հաղորդ էր դարձնում մեզ, որ մենք երբե´ք, երբե´ք չմոռանանք. չմոռանանք ծովից-ծով մեր դրախտ պատմական հայրենիքը, չմոռանանք, թե ինչպես թուրքերը ահել, ջահել հավաքել, լցրել են գոմ ու մարագներն ու այրել, թե ինչպես տղա երեխաներին հավաքել ու այրել են խարույկների վրա, ու ինչպես հայկական գյուղ ու քաղաքները ծխում էին, երկինքը
պատված էր մարդկային այրված մսի թանձր մխով, թե ինչպես հղի կանանց որովայնը ասկյարները բացում էին խշտիկով ու արգանդից հանած մանկանը պահելով խշտիկի ծայրին, ասում.- «Ձեզի քոքից պիտի կտրենք, որ սերմ չտաք, չաճեք»:Թուրքերի կողմից մշակված էր մի հրեշավոր ծրագիր՝ աշխարհի երեսից ջնջել «հայ» հասկացողությունը: Հայը հետապնդվել է թուրքերի կողմից անգամ
աշխարհի գրեթե բոլո՛ր գաղթoջախներում, ուր ապաստան էին գտել ցեղասպանությունից մազապուրծ եղած հայի բեկորները: Այդ պատմությունները չէին կարող իրենց ազդեցությունը չունե- նալ, չանդրադառնալ իմ հետագա ինքնագիտակցության ձևավոր- ման վրա. արտասվում էի տատիս հետ, կիսելով նրա վիշտը, խորը զգալով նրա տառապանքները, կսկիծը, մորմոքը... Այս պահին էլ Նվարդ տատս հառնում է աչքերիս առաջ, ու նա մնաց իմ հիշո- ղություններում արցունքներն աչքերին: Ես չեմ ասում, որ թուրքերի մեջ չկան խղճով, մարդկային արժանիքներով օժտված մարդիկ, բայց սակայն շա՜տ եմ կասկածում, որ նրանք զտարյուն թուրքեր են: Նվարդ տատս էր հաճախ ասում. -Եթե թուրքերի մեջ մի գեղեցիկ, սպիտակամորթ մարդ տեսնես, ուրեմն դա զտարյուն թուրք չէ. դարեր շարունակ հայի, ասորու, հույնի գեղեցիկ աղջիկներին քաշել, տարել են իրենց կնության, որ թուրքի տգեղ ցեղը, գենը գեղեցկացնեն: Հիշում եմ մայրական կողմի տատիս՝ Եղսոյին, ու նրա հետ կապված իրական պատմությունը, որը գալիս է փաստելու, որ իսկապես զտարյուն թուրք գոյություն չունի․ թուրք ազգը գոյացել ու ձևավորվել է տարբեր ազգերի խառնուրդից… 1917 թ. հոկտեմբերին Ռուսաստանում կատարված հեղաշրջումից հետո երկրի նոր՝ խորհրդային իշխանությունը հայտարարեց,որ Ռուսաստանը դուրս է գալիս Առաջին համաշխարհային պատերազմից։ Ռուսական զորքերը լքեցին Կովկասյան ռազմաճակատը,հեռացան Ռուսաստան։ Հայ ժողովրդի համար ստեղծվեց չափազանց վտանգավոր իրավիճակ. թուրքական զորքերի դեմ Կովկասյան ռազմաճակատում կանգնած էին միայն Հայկական կորպուսիզորամասերը։ Թուրքերն օգտվեցին նման վիճակից և 1918 թ. փետրվարին, խախտելով Երզնկայում կնքված զինադադարի պայմանագիրը, անցան հարձակման՝ նպատակ ունենալով գրավել ոչ միայնԱռաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ռուսական զորքերի կողմից նվաճված Արևմտյան Հայաստանի նահանգները,այլև Արևելյան Հայաստանը։ Թուրքերին հաջողվեց գրավել Էրզրում ու Կարս բերդաքաղաքները և մայիսի 15-ին մտնել Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)։Թուրքիան` չբավարարվելով ծովից-ծով Արևմտյան Հայաստանի թալանով, օգտվելով ստեղծված խառը իրավիճակից, ախորժակ էր պահում, որ գրավի նաև այսօրվա՝ Արևելյան Հայաստանը:Հիմա, որպեսզի հաստատեմ իմ այն հայտարարությունը, որ իրոք զտարյուն թուրք չկա, ընթերցողիս եմ ներկայացնում այն իրական պատմություն, որը կապված է մայրական տատիս՝ Եղսոյի հետ: 1918 թվականի փետրվարին Թուրքիան՝ հարձակվելով Արևելյան Հայաստանի վրա, ասպատակելով գյուղեր ու քաղաքներ, հավաքում է 100-ից ավելի գեղեցկատես աղջիկների, տանում, լցնում է Սեպասար (Շիշթափա) գյուղում մի դատարկ գոմի մեջ, դուռը դրսից կողպում ու 2 ասկյար էլ դռան առաջ պահակ կարգում… Ընթերցողիս պետք է տեղեկացնեմ, որ իմ այս իրական պատմությունը կապված է արդեն մայրական տատիս՝ Եղսոյի հետ, որն Արևելյան Հայաստանից էր. ապրելիս են եղել ներկայիս Ղուկասյանի շրջանի Մեծ Սեպասար գյուղում: Ես խոստացել էի մորս, որ անպայման գրի կառնեմ տատիս հետ կատարված պատմությունը. կատարում եմ խոստումս: Ուրեմն այսպես… Թուրքիան 1918 թ․՝ չբավարարվելով Արևմտյան Հայաստանի հայաթափմամբ ու տարածքների թալանով, նպատակադրված փորձեց իրականություն դարձնել պանթյուրքիզմի ծրագիրը․ «Հա- յաստանն առանց հայերի»։ Ասպատակության ընթացքում թուրքը հասցրել էր հավաքել 100-ից ավելի հայ գեղեցկատես աղջիկներին, որ տաներ Թուրքիա՝ կնության։ Նրանց մեջ էր նաև 17 տարեկան իմ տատը՝ Եղսոն, ինչպես նաև նրա հորեղբոր աղջիկը՝ Նարեն։ Տատս շատ գեղեցիկ, երկար ու շեկ ծամերով, բարձրահասակ օրիորդ է եղել (ես չեմ տեսել՝ մայրս էր պատմում)։ Քանի որ թուրքը գրավել էր շրջանի բոլոր գյուղերը, խեղճ աղջիկները հույսները կտրել էին փրկության. լացում էին աղիողորմ, կուչ էին եկել մի անկյունում. սարսափում էին այն մտքից, որ թուրքն իրենց կնության է տանելու, ու պատրաստ էին մահը ընդունել, քան թե թուրքին կին դառնալ: Տատս՝ Եղսոն, ապստամբի կեցվածք ընդունելով՝ բարձր ձայնով բղավում է. «Աղջիկնե՛ր, ես կմեռնեմ, բայց թուրքի կին չե՛մ դառնա, ես թուրքի համար երեխա չե՛մ ծնի, իմ հավատքը չե՛մ փոխի»: Գոմում, որը բավական մեծ էր, անասուն չկար, բայց մի անկյունում մի խո՜ր ջրհոր կար, որն արդեն ցամաքել էր: Տատս բացում է ջրհորի վրայի խուփը, որը փայտով էր ծածկված, նայում է ջրհորի մեջ ու ասում.
-Ես իմ կյանքին վերջ եմ տալու: Եթե դուք էլ չեք ուզում ձեզ թուրքացնեն, հավատափոխ անեն՝ ուրեմն հետևեք իմ օրինակին․ ես մահը գերադասում եմ ապրելուց,- դիմում է աղջիկներին:
Աղջիկները բոլորն էլ համաձայնվում են. ճիշտ է, կյանքը թանկ է, բայց մահը գերադասում են թուրքացումից: Նարեն շատ է համո- զում Եղսոյին, որ հետ կանգնի իր որոշումից ու մի քանի օր էլ համ- բերեն, բայց Եղսոն հաստատ էր որոշել վերջ տալ կյանքին: Հաջորդ օրը, լույսը դեռ նոր էր բացվել, երբ Եղսոն կանգնում է ջրհորի պռկին, երեսին խաչ հանում ու ասում. -Ով չի ուզում թուրքի կին դառնալ, հետևեք ինձ,- կրկին խաչ է հանում ու ասում,- ինձ ներիր, Աստվա՛ծ… Եղսոն իրեն գցում է ջրհորը: Աղջիկները, ովքեր իրենք էլ պետք է հետևեին Եղսոյի օրինակին, մեծ աղմուկ են բարձրացնում, ճչում, խփում դռանը. «Օգնեցե՜ք, օգնեցե՜ք, մարդ ընկավ ջրհորը»... Ասկյարները այդ աղմուկից շփոթված, բացում են դուռը, որ տեսնեն, թե ի՞նչ է պատահել: Հենց դուռը բացելուն պես աղջիկներն առիթը բաց չեն թողնում. մի շնչով փախչում են, ու այդպես փրկվում: Նարեն վազում է Եղսոյենց տուն ու պատմում կատար- վածի մասին։ Հարազատները, գյուղացիները վազում են դեպքի վայր: Գոմի դռները բաց են լինում, ասկյարները թողել, գնացել էին: Գյուղացիները հավաքվում են ջրհորի շուրջ-բոլորը. գոռո՜ւն, գոչ- յո՜ւն, լա՜ց, կո՜ծ… Մայրը զույգ ձեռքով խփում էր ծնկներին. «Եղսո ջան, բալես, էս ի՞նչ զուլում բերեցիր գլխիս»... Չմոռանամ ասել, որ ջրհորը ցամաքելուց ի վեր ինչքան սատկած անասուն, հավ, լեշ, աղբ ունեցել էին՝ լցրել էին ջրհորը, որպեսզի այդ փոսը փակվի, ուստի այնքան շատ են լինում ջրհորից արտա- նետվող գազերը, որ հնարավոր չի լինում անգամ ջրհորին մոտենալ, ճրագ վառել ու տեսնել՝ Եղսոն արդյո՞ք կենդանի է, կամ ի՞նչ դիրքով է ընկած: Արդեն ասել եմ, որ ջրհորը շատ խորն է լինում, քանի որ՝ լինելով լեռնային գոտում, բնական է խորության իրողությունը: Հարազատները, հարևան, բարեկամները գալիս են, հա- վաքվում, խելք-խելքի տալիս, թե ինչպես Եղսոյի մարմինը կարողանան ջրհորից հանել, բայց, ցավոք, ապարդյուն: Ովքեր փորձում են պարանով իջնել ջրհորը՝ հնարավոր չի լինում՝ արտանետվող գազերից շնչահեղծ են լինում… Ոչ-ոքի չի հաջողվում իջնել անգամ ջրհորի կեսը: Շատ-շատերն են փորձում, բայց իզո՜ւր: Այդ դժվարություններից հետո կամաց-կամաց մարում է հույսը ոչ միայն Եղսոյի կենդանության, այլ նաև ջրհորից մարմինը դուրս բերելու, թեկուզ՝ մեռած: Այսպես մեկ, երկու, երեք օր անցնում է ջրհորի շուրջը զուր պտույտ գալով: Արդեն ոչ մեկի մոտ կասկած չի մնում, որ Եղսոն մահացած է, ու սկսել են դիմել ամեն հնարքի, որ գոնե մահացած մարմինը դուրս բերեն, տանեն հողին հանձնեն: Չմոռանամ ասել, որ Եղսոյի դեպքից հետո ասկյարները այլևս ջրհորի մոտ չեն երևում, լուրեր էին պտտվում, որ թուրքական բանակը պարտություն պարտության հետևից է կրում, բայց ամբողջովին գյուղից դեռ գնացած չեն լինում. գյուղում էր մնացել նաև թուրք բժիշկը: Չորրորդ օրը տատիս մեծ քույրը՝ Մարոն, որն ամուսնացած էր ու որին այդ ամբողջ օրերին ջրհորի մոտից այն կողմ չէին կարողանում տանել, ասում է.Ա՜յ քուր ջան, Եղսո ջան, միթե՞ կարգին մահը գլխիցդ կտրվել էր, որ էս նեխած ջրհորին քեզ բաժին արեցիր: Հիմա ի՞նչ քար տանք մեր գլխին. ի՞նչ... Մութն արդեն ընկնելու վրա էր. հավաքվածները Մարոյին համոզում էին, որ տուն գնա ու մյուս օրը շարունակեն Եղսոյի դուրս բերման աշխատանքները, բայց հանկարծ Մարոն գոռում է.
- Բռնե՜ց, բռնե՜ց, ինչ-որ բանի բռնե՜ց, եկեք, քաշեք՝ ծանր է, ես չեմ կարող... Հավաքվածները մեծ դժվարությամբ քաշում են պարանը և՝ հրա՜շք. դուրս են բերում Եղսոյի մարմինը։ Մետաղյա կեռ շիշը մտել էր Եղսոյի բրդյա ժակետի մեջ. ո՞վ կմտածեր, որ ձեռքով գործված ժակետը պետք է դառնար Եղսոյի փրկությունը... Ամբողջ գյուղը հավաքվում է անշնչացած Եղսոյի շուրջը. բոլորը աղեկտուր լացում են: Լուրը հասնում է թուրքերին. նրանք բերում են թուրք բժշկին: Նա բռնում է Եղսոյի ձեռքը, զննում զարկերակը և ասկյարներին կարգադրում, որ Եղսոյին տեղափոխեն բուժկետ, որ իր հսկողության տակ լինի: Թուրք բժիշկը խոսում էր հայերեն. հետո են իմացել, որ նրա մայրը հայ է։ Եղսոյին պառկեցնում են առանձին սենյակում երկու ասկյարների հսկողության տակ: Ոչ ոք չէր հավատում, որ Եղսոն կփրկվեր, քանզի կենդանության ոչ մի նշույլ չի եղել, բացի մարմնի շա՜տ թույլ ջերմությունից: Սիրելի ընթերցող, ես պատմում եմ իմ հարազատ մայրական տատիս հետ կատարված իրական պատմությունը, տատիս, որին ես չեմ տեսել ու որի մասին ես լսել եմ մորիցս ու սեպասարցիներից, ովքեր մինչև հիմա էլ չեն մոռացել ու ամեն առիթի, երբ հավաքված են լինում ուրախության սեղանի շուրջ, պատմում են Եղսոյի պատմությունը, որ հանուն նամուսի ու հավատքի իրեն գցել է նեխած ջրհորը: Ու թե որքա՞ն ժամանակ այս հերոսական պատմությունը բերնեբերան կպատմվի, ու դեռ քանի՞ սերունդ կտեղեկանա այս պատմությանը՝
- Ես իմ քրոջ մարմինը դուրս կբերեմ: Իմ քրոջ մարմինը էդ նեխած հորի մեջ չեմ թողնի: Բերում է պարանը, ծայրին կեռ մետաղյա շիշ է ամրացնում ու իջեցնում ջրհորը: Շատ է տար ու բերում, բայց իզու՜ր. ոչ մի բանի դեմ չի առնում... Մարոն հուսահատությունից իրեն կորցրած բարձր ձայնով կուշտ լացում է.
չգիտեմ, բայց իմ հոգու պարտքն էր գրի առնել, որ գալիք սերունդները դաստիարակվեն Եղսոյի նման պատվախնդիր, որ հայ կինը հանուն իր նամուսի ու հավատքի իր կյանքը չխնայի. սա է հայ կնոջ իսկական կերպարը: Հայրական տատս՝ էրզրումցի Նվարդը, տեսել էր նրան ու հաճախ էր հիշում. «Լուսահոգին, ասես, արև լիներ, արևի նման լույս էր տալիս: Ես էդ գեղեցկության կին դեռ չեմ տե- սել»: Ափսո՜ս, կարճ ապրեց: Ինձ բախտ չվիճակվեց տեսնել տատիիս, վայելել նրա գեղեցկությունը, շփվել նրա հետ, սակայն միայն այն մտքից, որ սերվում եմ լուսահոգի տատիս գեներից, ինձ շա՜տ հպարտ ու երջանիկ եմ զգում... Սիրելի՛ ընթերցող, հիմա շարունակեմ իմ կիսատ թողած պատմությունը: Թուրք բժիշկը թե ի՞նչ բուժում արեց, ոչ ոք չիմացավ, ոչ մի հարազատի չթույլատրեց մտնել Եղսոյի մոտ: Եղսոն էլ այդ մա- սին ոչինչ չի հիշել, միայն ջրհորից դուրս հանելու յոթերորդ օրը աչքերը բացել ու ջուր է ուզել: Երբ բժիշկը փորձել է ջուր խմացնել Եղսոյին, նա հրաժարվել է բժշկի ձեռքից խմել:
- Էս աչքերիդ տերն էիր, որ քեզ գցեցիր ջրհորը,- երկար նայելուց հետո ասում է թուրք բժիշկը։ Անցնում է մի քանի օր: Եղսոն նկատում է, որ բժիշկն անտարբեր չէ իր հանդեպ, անընդհատ մտածում է, թե ինչպես փախչի, ու ամեն օր, երբ բժիշկը դուրս է գալիս, Եղսոն կամաց իջնում է մահճակալից, սենյակում տոտիկ-տոտիկ քայլում, որ ոտքերը պնդանան ու փախչել կարողանա, հետո նորից պառկում է իր անկողնում: Մի քանի օր այսպես կրկնելով, համոզվում է, որ ի վիճակի է փախչել: Երբ հերթական անգամ բժիշկը մտնում է Եղսոյի մոտ, Եղսոն ամոթխած տեսք ընդունելով մի կերպ բժշկին հասկացնում է, որ զուգարանի կարիք ունի: Բժիշկը ուզում է, որ ասկյարներից մեկը ուղեկցի, բայց Եղսոն հրաժարվում է: Դուրս գալով շենքից, Եղսոն արագ-արագ բռնում է իրենց տան ճանապարհը: Տնեցիներն իրենց աչքերին չեն հավատում. ամբողջ գյուղը գալիս է Եղսոյին տեսնելու: Հրաշք է կատարվում, ու Աստված այդ հերոսուհուն կրկին կյանք է պարգևում: Դե իհարկե, մատաղ են անում, ամբողջ գյուղին բաժանում: Չմոռանամ ասել, որ հենց այդ օրերին էր ծանր կորուստներ կրելով՝ թուրքական բանակը նահանջեց, և Սարդարապատի ճակատամարտն ավարտվեց թուրքական գերակշիռ ուժերի դեմ տարած հայկական կողմի լիակատար հաղթանակով: Սեպասարում հաստատված թուրքերը փախան, նրանց հետ էլ նաև՝ թուրք բժիշկը: Տատս ամուսնանում է 1923 թ․ պապիս՝ Ավետիսի հետ, որը Նիկոլայ ցարի զինվոր էր եղել ու կռվել էր ռուս-թուրքական պատերազմին և մասնակցել Ղարսի գրավմանը: 1924թ. ծնվում է մայրս՝ Տիրունը, 1926 թվականին քեռիս՝ Թորգոմը, 1929 թ. մորաքույրս՝ Ամալյան, իսկ փոքր քեռիս՝ Բարթուղիմիոսը, ծնվում է 1936 թ.: Տատս կարճ կյանք է ապրում. ջրհորի մեջ ընկնելն անհետևանք չի մնում. տառապում է ռևմատիզմ հիվանդությամբ, ու քանի որ այդ տարիներին կարգին բժշկություն չկար, մահանում է 1940 թվականին, բախտի քմահաճույքին թողնելով չորս որբ երեխաներին: Պապս՝ Ավետիսը, զոհվում է Երկրորդ համաշխարհայինին: Թուրքն իր սև գործն արեց և տատիս ճակատագրի, և նրա չորս որբացած երեխաների հետ, որոնք մե՜ծ դժվարությունների գնով կյանքի ճանապարհ հարթեցին: Իմ շատ սիրելի Նվարդ տատ, Եղսո տատ, ես կատարեցի իմ պարտքը, ընթերցողին հանձնելով ձեր տառապանքներով լեցուն կյանքից, ձեր խեղված ճակատագրի ոդիսականից մի պատառիկ: Խաղաղ հանգչեք, թող հայրենի հողը թեթև լինի ձեզ վրա:
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ, ԲՐՅՈՒՍԵԼ
Գրող –հրապարակախոս, Հայդատի պաշտպան