Մեր գրական կայքը

14.08.2014 15:02

Ընթերցողի դատին է հանձնվել մեր նոր կայքերից մեկը

«Նիդերլանդական Օրագիր»-ը տարածված է համացանցում' ունենալով տարբեր կայքեր, սփռված լինելով տարբեր տեղեկատվական համակարգերով: Էլեկտրոնային թերթ է, նախատեսվում է նաև տպագիր օրինակը: ՈՒնի բազմազան ուղղվածություն: Հրապարակվում է Օսթբուրգ  քաղաքում' 2012թ. Մարտ ամսից մինչ այսօր (Նիդերլանդների Թագավորություն): Հիմնադիր, խմբագիր` Ա. Կնյազյան (Hay Azian):  Տեղեկատվական, գրական, մշակութային, հասարակական, քաղաքական ինտերնետային օրագիր-թերթ:
Այս կայքում ներկայացվում է միայն մեկ էջը' գրական ուղղվածությամբ «Գրական չորեքշաբթի» էջը
 

Ընդհանուր առմամբ «Նիդերլանդական Օրագիրի»Հիմնական նպատակն է նպաստել հայ սփյուռքի համախմբմանն ու ամրապնդմանը, աճող սերնդի հայեցի դաստիարակմանը, գրական, հայրենասիրական հայացքների ձևավորմանը: Տեղադրում է հիմնականում Հոլանդահայ կյանքին, մշակութային անցուդարձին վերաբերվող նյութեր:Օրագիրը հնարավորինս տեղյակ է պահում ինչպես Հոլանդիայում ու հոլանդահայ համայնքներում տեղի ունեցող անցուդարձերին, այնպես էլ մայր հայրենիքում ու նրա սահմաններից դուրս տեղի ունեցող հիշարժան դեպքերին: 2008թ. ստեղծված Dear Angel հոլանդահայ կազմակերպության մամուլի բաժնից 2012թ. մարտ ամսին վերանվանվել է որպես առանձին, անկախ լրատվական աղբյուր՝ «Նիդերլանդական Օրագիր» անվանմամբ:

Չի ֆինանսավորվում որևէ կառույցի կողմից, սեփական հիմնադրի ուժերով փորձում է միավորել նիդերլանդահայության ջանքերը՝ հանդես գալով միասնական լրատվությամբ  ի մի բերելով հոլանդահայերի կատարած դրական աշխատանքները:

Ունի 20-ից ավելի խորագրեր’ Volkskrant.nl, В новостях Нидерланды, Նիդերլանդական լուրեր, Այցելություններ – տպավորություններ: Առաջին էջ,՝ Իրադարձություններ – դեպքեր, Լուսանկարներ – կոնկուրսներ – սլայդեր, Հաղորդագրություն – միջոցառում, Հետաքրքիր է իմանալ, Հղումներ, Կապ-համագործակցություն, հոլանդահայ կայքեր, հոլանդացիների մտքերն ու գրառումները Հայաստանի մասին, Մարզական, Մշակութային, Նամականի, Նիդերլանդական օրագիր, Շնորհավորանքներ – բարեմաղթանքներ – ցանկություններ, Պաշտոնական, Տոնավաճառ – ցուցահանդեսներ, Քաղաքական և այլն:

«Նիդերլանդական Օրագիրը» ներկայացված է facebook-ում, Twitter-ում,google+ում, mamul.am-ում, livejournal-ում,WordPress-ում, մի քանի բլոգներում’  blogspot ,webnode և այլն: Ուներ բազմազան ցանց և բազմաթիվ էջեր Yandex-ի համակարգում, որն ասպասելի փակվեց: 300-ից ավելի հոդվածներ mamul.am լրատվական համակարգում: Հիմնական էջից բացի առանձին հավելված է «Նիդերլանդական Օրագրի» գրական էջը, որի հիմնադիր-հեղինակն է Աշոտ Կնյազյանը: Կարճ ժամանակում զետեղվել է հայ դասական (Պ. Սևակ, Հովհ. Շիրազ, Ե. Չարենց, Մ. Մարգարյան, Ս. Կապուտիկյան, Հ. Սահյան և այլք) և ժամանակակից ստեղծագործողների ավելի քան 3000 գործեր: Ժամանակակից շատ գրողների աշխատանքներ առաջին անգամ զետեղվել են էլեկտրոնային տարբերակով հենց «Նիդերլանդական Օրագիրի» էջերում:  «Գրական չորեքշաբթի» էջը Նիդերլանդական Օրագրի փորձնական նախագծերից մեկն է, որի մտահաղացման հեղինակն է  բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ-տեսաբան Նաիրա Համբարձումյանը:
Էջի գրական աշխատանքների ակտիվ խորհրդատու – աջակիցն է բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ – տեսաբան Նաիրա Համբարձումյանը: Նրա «Սպիտակ տենդ» (2014) հեքիաթ – էսսեն առաջինն է հրապարակել «Նիդերլանդական Օրագիրը»:

Իր նոր գործերով էջում հանդես է գալիս շնորհալի երիտասարդ բանաստեղծ Նարեկ Կիրակոսյանը («Չարենցին՝ արևապաշտ մարգարեին», այլ բանաստեղծություններ): Պարբերաբար նոր ստեղծագործություններով հանդես են գալիս Արմենակ Ավետիսյանը, Գուրգեն Միքայելյանը: Նոր անուններ են Վահրամ Օհանջանյանը (Արցախ), Արմեն Ալավերդյանը (Հրազդան),Քրիստինա Տէր Ստեփանեանը (Հալեպ):

«Նիդերլանդական Օրագրում» տեղ են գտնում հիշարժան իրադարձությունների մասին պատմող այնպիսի նյութեր, տեսաերիզներ ու լուսանկարներ, ինչպիսիք են հայ գրքի տպագրության 500-ամյակի և Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի մայրաքաղաք հռչակելու շրջանակներում Ամստերդամում 2012թ հունիսի 13-ից սեպտեմբերի 9-ը կազմակերպված հիշարժան ցուցահանդեսը, պարբերաբար կազմակերպվող միջոցառումները’ «Ես հայ եմ, Yes I am» խորագրով Բելգիայում կազմակերպած փառատոնները, Հաագայում Ադրբեջանի կամ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության շենքերի առջև հայապաշտպանությանը նվիրված բողոքի ցույցերը, Ցեղասպանության և Հրանտ Դինքի մահվան տարելիցներին նվիրված միջոցառումները, Վեյկ ան Զեեի շախմատային գերմրցաշարի պարբերական լուսաբանումը և այլն: Գրեթե բոլոր առաջատար լրատվական կայքերն ու մամուլի մասայական ինֆորմացիայի միջոցները համագործակցում են «Նիդերլանդական Օրագրի» հետ, փոխանակում հոդվածներ: