Չի ֆինանսավորվում որևէ կառույցի կողմից, սեփական հիմնադրի ուժերով փորձում է միավորել նիդերլանդահայության ջանքերը՝ հանդես գալով միասնական լրատվությամբ ի մի բերելով հոլանդահայերի կատարած դրական աշխատանքները:
Ունի 20-ից ավելի խորագրեր’ Volkskrant.nl, В новостях Нидерланды, Նիդերլանդական լուրեր, Այցելություններ – տպավորություններ: Առաջին էջ,՝ Իրադարձություններ – դեպքեր, Լուսանկարներ – կոնկուրսներ – սլայդեր, Հաղորդագրություն – միջոցառում, Հետաքրքիր է իմանալ, Հղումներ, Կապ-համագործակցություն, հոլանդահայ կայքեր, հոլանդացիների մտքերն ու գրառումները Հայաստանի մասին, Մարզական, Մշակութային, Նամականի, Նիդերլանդական օրագիր, Շնորհավորանքներ – բարեմաղթանքներ – ցանկություններ, Պաշտոնական, Տոնավաճառ – ցուցահանդեսներ, Քաղաքական և այլն:
«Նիդերլանդական Օրագիրը» ներկայացված է facebook-ում, Twitter-ում,google+ում, mamul.am-ում, livejournal-ում,WordPress-ում, մի քանի բլոգներում’ blogspot ,webnode և այլն: Ուներ բազմազան ցանց և բազմաթիվ էջեր Yandex-ի համակարգում, որն ասպասելի փակվեց: 300-ից ավելի հոդվածներ mamul.am լրատվական համակարգում: Հիմնական էջից բացի առանձին հավելված է «Նիդերլանդական Օրագրի» գրական էջը, որի հիմնադիր-հեղինակն է Աշոտ Կնյազյանը: Կարճ ժամանակում զետեղվել է հայ դասական (Պ. Սևակ, Հովհ. Շիրազ, Ե. Չարենց, Մ. Մարգարյան, Ս. Կապուտիկյան, Հ. Սահյան և այլք) և ժամանակակից ստեղծագործողների ավելի քան 3000 գործեր: Ժամանակակից շատ գրողների աշխատանքներ առաջին անգամ զետեղվել են էլեկտրոնային տարբերակով հենց «Նիդերլանդական Օրագիրի» էջերում: «Գրական չորեքշաբթի» էջը Նիդերլանդական Օրագրի փորձնական նախագծերից մեկն է, որի մտահաղացման հեղինակն է բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ-տեսաբան Նաիրա Համբարձումյանը:
Էջի գրական աշխատանքների ակտիվ խորհրդատու – աջակիցն է բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ – տեսաբան Նաիրա Համբարձումյանը: Նրա «Սպիտակ տենդ» (2014) հեքիաթ – էսսեն առաջինն է հրապարակել «Նիդերլանդական Օրագիրը»:
Իր նոր գործերով էջում հանդես է գալիս շնորհալի երիտասարդ բանաստեղծ Նարեկ Կիրակոսյանը («Չարենցին՝ արևապաշտ մարգարեին», այլ բանաստեղծություններ): Պարբերաբար նոր ստեղծագործություններով հանդես են գալիս Արմենակ Ավետիսյանը, Գուրգեն Միքայելյանը: Նոր անուններ են Վահրամ Օհանջանյանը (Արցախ), Արմեն Ալավերդյանը (Հրազդան),Քրիստինա Տէր Ստեփանեանը (Հալեպ):
«Նիդերլանդական Օրագրում» տեղ են գտնում հիշարժան իրադարձությունների մասին պատմող այնպիսի նյութեր, տեսաերիզներ ու լուսանկարներ, ինչպիսիք են հայ գրքի տպագրության 500-ամյակի և Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի մայրաքաղաք հռչակելու շրջանակներում Ամստերդամում 2012թ հունիսի 13-ից սեպտեմբերի 9-ը կազմակերպված հիշարժան ցուցահանդեսը, պարբերաբար կազմակերպվող միջոցառումները’ «Ես հայ եմ, Yes I am» խորագրով Բելգիայում կազմակերպած փառատոնները, Հաագայում Ադրբեջանի կամ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության շենքերի առջև հայապաշտպանությանը նվիրված բողոքի ցույցերը, Ցեղասպանության և Հրանտ Դինքի մահվան տարելիցներին նվիրված միջոցառումները, Վեյկ ան Զեեի շախմատային գերմրցաշարի պարբերական լուսաբանումը և այլն: Գրեթե բոլոր առաջատար լրատվական կայքերն ու մամուլի մասայական ինֆորմացիայի միջոցները համագործակցում են «Նիդերլանդական Օրագրի» հետ, փոխանակում հոդվածներ: