Հեղինակներ
Գուրգեն Միքայելյան. Սիրո տաղեր
29.07.2020 22:25
Վարդինե Իսահակյան/պատմվածքներ
06.06.2020 12:49![](https://8b262503ba.cbaul-cdnwnd.com/3fd0e42447bad1d065b383fdb0b6998c/200001010-0d9700d972/addtext_com_MDcxODUwMzM0ODQv2.jpg)
(Պատմվածք)
SARS–COV–2–ի սփռած տագնապն ամենուր էր։ Այդպիսի համաճարակ վաղուց էր՝ մարդկությունը չէր տեսել։ Թագն էր նրա դրոշը, իսկ դրոշմը՝ խուճապը, տենդը, շնչարգելությունը, փակ սահմանները… Կոկորդի ցավ, ջերմություն՝ սրանք էին հիվանդության ախտանշանները։ Թոքաբորբն այն նզովքն էր, որը կարող էր գամել հիվանդին անկողնուն և երկար ժամանակ զրկել արևի ջերմությունից։ Վարակը փոխանցվում էր օդակաթիլային ճանապարհով, վարակակիր մակերևույթին հպվելիս։ Վարակ կորոնան մարտահրավեր էր նետել։ Համաճարակի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ իրավիճակի պարետը նամակներ էր ուղարկում քաղաքացիներին՝ հորդորելով մնալ տանը։ Չնայած այդ ամենին՝ տարիքավոր, բարձրահասակ, ալեխառն մազերով Հենրի Չպուգքյարյանը, վերցնելով լայնեզր գլխարկը, դուրս եկավ երեկոյան զբոսանքի։ Աչքերը խունացած էին, դռնապանը հարցրեց նրա առողջական վիճակի մասին, պարոն Հենրին կարկամած պատասխանեց.
— Շնորհակալություն, լավ եմ, եթե հնարավոր է այս օրերին լավ լինել առհասարակ։
Անձրևը դժգույնով էր ներկել բակ ու տանիք։ Քաղաքի լույսերն արտացոլվում էին ջրափոսերի մեջ և յուրօրինակ գունապնակ ստեղծում։ Վաղեմի սովորություն էր անձրևից հետո հայտնվել դատարկ փողոցներում և մաքուր օդ շնչել։ Հենրին հագնում էր երկար պլաշը, որ տարիներ առաջ արտասահմանյան գործուղման ժամանակ էր ձեռք բերել, դնում իր յոթանասունամյակի առթիվ լուսահոգի կնոջ նվիրած լայնեզր գլխարկը, վերցնում նախշազարդ ձեռնափայտը և տարտամ քայլերով անցնում նեղլիկ փողոցներով։ Համաճարակը փակել էր մարդկանց վախի ու կասկածի ոստայնի մեջ: Շատերը նստել էին տանը և կենդանական անհոգ կյանք էին վարում։ Մինչդեռ բազմոցին գամված անշարժ կենսակերպը հյուծել էր Հենրի Չպուգքյարյանի ծեր մարմինը։ Նա, որ գարնան արևի ջերմություն էր սիրում, արևի կարոտ էր մնացել։ «Բանտարկյալի կյանք է տո»,— փնթփնթում էր՝ ոտնամանները քարշ տալով անցնելով հյուրասենյակից խոհանոց՝ ի վերջո որոշելով երեկոյան զբոսանքներից չզրկել իրեն։ Նա սովոր էր առավոտյան քայլել պուրակում, վարժություններ անել։ Իսկ երբ տնային կենդանիների հետ այգում զբոսնող մարդկանց էր հանդիպում, հաճախ մտածում էր. « Գուցե մի շուն պահեմ, առավոտյան ես էլ զբոսանքի կտանեմ, ավելի շատ կշարժվեմ, մենակությունս փարատող ընկեր կլինի» ։ Բայց նույն պահին, երբ աչքի առջև պատկերանում էին կենդանու խնամքի դժվարությունները, մաքրակենցաղ պարոն Հենրին զգալի երկմտում էր։
Եվ այդպես հայրենադարձ Հենրի Չպուգքյարյանը ապրում էր մի երկրում, որտեղ հայտնվել էր կյանքի վերջին տարիներին։ Սիրելի կնոջ վաղաժամ մահից հետո մնացել էր լիովին միայնակ։ Հայրենիք վերադառնալու հեռանկարը ոգևորում էր նրան, թեպետ այստեղ այնքան էլ շատ հարազատներ չուներ. երկու քույրերն իրենց ընտանիքներով վաղուց էին տեղափոխվել Միացյալ նահանգներ, եղբոր մահից հետո եղբորորդին իր ընտանիքով հեռացել էր հայրենիքից՝ բնակություն հաստատելով Շվեդիայում։ Մի քանի հեռավոր ազգականների հետ Հենրին երբեմն տեսազանգի միջոցով էր խոսում. այցելություններն աստիճանաբար նվազել էին, յուրաքանչյուրն իր կյանքով էր ապրում։
Պարոն Հենրին, որ շրջադարձերով լի կյանքի ընթացքում բարձր պաշտոններ էր զբաղեցրել, կարողացել էր իր համար անհոգ ծերություն ապահովել։ Նա պակասություն չէր ունենում առօրյա ծախսերը հոգալու, մինչդեռ կյանքի ռիթմը միապաղաղ էր, ծեր սրտին վաղուց էր՝ թրթիռ մոտ չէր գալիս։ Վաղանցիկ էին հրապուրանքները. քաղաքի կենտրոնում գտնվող նրա բնակարանին և խնայողություններին տիրանալու մղումն էր առինքնում տեղաբնակ կանանց։ Նրանք սեր և հոգատարություն էին ի ցույց դնում, մինչդեռ խորաթափանց ծերունու փորձառությունն օգնում էր ավելին կռահելու։ Ոչ ոք չէր փորձում հագուրդ տալ ծեր սրտի նվիրական փափագներին, թափանցել հոգու խորքում խնամքով թաքցրած աշխարհ։ Պարոն Հենրին փարթամ կրծքեր էր սիրում, երիտասարդ մարմին, նրան չէին հրապուրում հասուն կանայք, ովքեր ընկղմված էին ընտանեկան խնդիրների մեջ։ Անշահախնդիր մտերմության փնտրտուքով նա տակավին մենակ էր նստում ընթրիքի սեղանի շուրջ։ Երբեմն պահոցից իտալական գինի էր հանում, զգուշորեն բացում և փորձում ընթրիքը վայելել այնպես, ինչպես անցյալում, բայց միևնույնն է՝ ինչ–որ բան խանգարում էր։ Վերջին շրջանում վարակի տարածած խուճապը ճնշում էր սիրտը, մահվան տագնապը գիշերն ի լույս թափառում էր գիտակցության մեջ։ Երբեմն անքնության դեմ պայքարից հոգնած, նստում էր պատշգամբում, փակ աչքերով շնչում վաղորդայնի սառը օդը և նայում բացվող օրվա գույներին։ Երբևէ նա էլ երազել էր հոգատար, սիրելի կնոջ հետ անհոգ ծերության մասին։ «Մարդուս ճակատին ինչ գրած է, էդ էլ կլինի»,—կրկնում էր Հենրին։
Զարկերակային բարձր ճնշումը հաճախ անհանգստացնում էր նրան, դեղամիջոցները կորցրել էին վաղեմի ազդեցությունը։ Նման պահերին մենակության մեջ Հենրին սարսուռ էր զգում և դուրս էր գալիս զբոսնելու՝ փորձելով վանել տխուր մտքերը։
Համաճարակը ծնկի էր բերել քաղաքը. փողոցները կիսադատարկ էին։ Ճամփեզրին գտնվող ծաղկի կրպակի մոտ մի մեքենա արգելակեց։ Դուռը բացվեց, քառասունհինգին մոտ, պատկառելի արտաքինով մի տղամարդ իջավ։ Հենրին ուշադրությամբ նայեց անծանոթին, ով իր երիտասարդությունն էր հիշեցնում։ Րոպեներ անց սպիտակ վարդերի մեծ փունջը հայտնվեց նրան սպասող կնոջ գրկում։ Կանանց սիրահետելու Հենրիի հարուստ փորձը հուշում էր, որ տղամարդը կնոջը նվաճելու հստակ քայլեր է անում, իսկ կինը կարծես սիրահարված էր. նրա այտերը շառագունել էին։
— Սերը համաճարակի օրերին,— ասաց Հենրին և կարոտ զգաց, մտքի խոյանքով տեղափոխվեց տարիներ առաջ, երբ ինքը հաջողակ տղամարդ էր և վայելում էր սերը գեղեցիկ կանանց գրկում՝ նրանց նվիրելով ալ վարդեր։ Տունդարձի ճանապարհին, հին օրերի հիշողություններով համակված, Հենրին քթի տակ արտասանում էր.
— Ձիավոր ամպերը տանում են հուսահատ հայացքը քաղաքի,
Որ կին է։
Օրը՝ ինքնասպանված թռչուն՝ զարկված խոր ձորին։
Մատներիս բացվել է ծաղիկը խոլորձ,
Որ հիշեցնում է սպիտակակուրծք եղնիկի քնքշանքը.
Որտեղ ես թաղված ափսոսանքի թռչուն,
Դու, որ փշրվեցիր անհեկեկանք իրիկնամուտին...
Մութը փռել էր թևերը քաղաքի անհամաչափ տանիքներին։ Հենրին վերադարձավ տուն, ծեր դռնապանին բարի գիշեր մաղթեց և բարձրացավ իր հարկաբաժինը։ Տեղական և արտասահմանյան լրատվամիջոցներն ազդարարում էին նոր վարակի հետևանքով մահվան դեպքերի մասին.
— Վարակակիրներին կյանքի վերջին ժամերին Իտալիայում թողնում են մենակ, մերձավորներին տեսնելն արգելվում է նրանց կյանքը չվտանգելու համար...
«Չի կարող լինել առավել սոսկալի բան, քան մենակության մեջ հոգին ավանդելը...»։
Մեկուսացման քառասուներորդ օրը, երբ դրսում համաճարակն առավել սաստկացել էր, շաբաթվա գնումները կատարելու համար Հենրին դուրս եկավ տնից՝ հարակից այգու նեղլիկ արահետով քայլելով դեպի մոտակա խանութ։ Քաղաքն ասես հոգեվարքի մեջ էր, փողոցները դատարկ էին, երբեմնի աղմկոտ սրճարաններն՝ անկենդան։ Հանկարծ մեկը ձգեց պիջակի թևքից, Հենրին դեպի ձախ նայեց, տեսավ մուրացիկ պատանու աղերսալի հայացքը։
— Հացի փող կտաաաա՞ք։
Ձեռքը տարավ գրպանը և գումար տվեց քաղցած տղային...
Քաղաքում լռություն էր տիրում։ Մտավ խանութ։ Վաճառող կանանց դեմքերը քողարկված էին դիմակներով. աղետն ասես դրոշմվել էր նրանց հայացքներում։
«Ուշ թե շուտ բոլորը կհիվանդանան այս սարսափելի ախտով։ Երիտասարդները կհաղթահարեն, իսկ այ տարեցներն անօգնական կմահանան»,— մտածեց Հենրին և տունդարձի ճանապարհին թուլություն զգաց, որոշեց այսուհետ մթերքը պատվիրել։
Հետևելով օրվա լրահոսին՝ պառկեց քնելու, հոգնություն էր զգում ծնկներում։ Լուսադեմին արթնացավ տենդի մեջ, զգաց, որ ջերմում է։ Մոտեցավ խոհանոցի պահարանին, դեղատուփի մեջ ջերմիջեցնող փնտրեց և փորձեց նորից քնել։ Առավոտյան փսխուք ուներ։ Մտածեց՝ մրսածություն է կամ թունավորվել է սնկով ուտեստից։ Դեղ խմեց, փորձեց մի քիչ պառկել հյուրասենյակի բազմոցին, բայց շնչարգելությունն անհանգստացնում էր։ Վարակակիր լինելու կասկածը կրծում էր ներսից, մենակության մեջ մեռնելու երկյուղը առավել իրական էր թվում...
Կեսօրին մոտ ուժերը հավաքեց և զանգահարեց բանկ, հետաքրքրվեց՝ ինչպես կարող է կանխիկացնել իր խնայողությունները։ Բանկերն աշխատում էին արտակարգ ռեժիմով։ Հենրին դանդաղ քայլերով ուղևորվեց դեպի բանկի մոտակա մասնաճյուղ։ Կեսօրն անց լիքը պայուսակով վերադարձավ, ուժասպառ նստեց բազմոցին։ Ինքնազգացողությունը գնալով վատանում էր։ Անօգնական նայեց կնոջ դիմանկարին, աչքերն արցունքոտվեցին։ «Երանի քեզ, հոգատարությամբ պարուրված հեռացար՝ անտեր թողնելով ինձ»։
Պատին ամրացված ժամացույցի ճոճանակը դանդաղ օրորվելով՝ խուլ, միալար ձայն էր արձակում։ Հենրին դողացող մատներով հավաքում էր շտապ օգնության հեռախոսահամարը։
Բնակարանի բանալին պահ տալով ծեր դռնապանին՝ ճերմակ խալաթով երիտասարդի ուղեկցությամբ Հենրին նստեց շտապ օգնության մեքենան։ Ճանապարհին ափի մեջ ամուր սեղմել էր հնամաշ պայուսակի բռնակները։ Հիվանդանոցն ասես քաոսի էր վերածվել, դիմակավոր մարդկանց անդադար հոսքը գլխապտույտ էր առաջացնում։
Հիվանդասենյակի նեղլիկ պատուհանից արևի մի շող էր ներթափանցել և փորձում էր ջերմացնել մահճակալին պառկած Հենրի Չպուգքյարյանի դողացող մարմինը։ Րոպեներ անց ներս մտավ հերթապահ բժիշկը՝ դիմակավոր բուժքրոջ ուղեկցությամբ, և ասաց.
— Ի՞նչ գանգատներ ունեք, հայրի՛կ ջան։
Հենրին վախից կլորացած աչքերով նայեց նրանց՝ ծանրացած շնչառությամբ հևիհև արտաբերելով.
— Ես լսեցի, որ վարակակիր մարդկանց կյանքի վերջին ժամերին մենակ են թողնում։ Խնդրում եմ, եթե ինձ մոտ վարակը հայտնաբերվի...
Նա վերցրեց կողքին դրված ճամպրուկը և դողացող ձեռքերով մեկնեց բուժքրոջը.
— Ահա՛, բանկ եմ գնացել, հանել իմ խնայողությունները... Խնդրում եմ վերցրեք այս գումարը, միայն թե կողքիս նստեք, չթողնեք, որ ես մենակության մեջ մահանամ...
Նրա աչքերում արտացոլված վախն ավելին էր, քան մարմնի մեջ բույն դրած միաշղթա ժահրը...
Բուժքույրը
![](https://8b262503ba.cbaul-cdnwnd.com/3fd0e42447bad1d065b383fdb0b6998c/200001011-1f30f1f311/17039324_703799666464808_154458149098317388_o.jpg)
Մեծ մայրս
Մեծ մայրս ծնվել է Մեծ Հայքի Պարսկահայք աշխարհի նշանավոր գավառներից մեկում՝ Սալմաստում, որը նաև հայ նշանավոր գրող Րաֆֆու ծննդավայրն է:
Ողջ կյանքում աներևակայելի դժվարությունների դիմագրաված, իր երեխաների կորստի վիշտը սգացած մեծ մորս մեղմ ու բարի հայացքն արևի շողերի պես ջերմացնում էր մեր տունը:
Ես ինը տարեկան էի, երբ ծանր հիվանդությունից մահացավ իմ գեղեցկուհի մայրը: Հայրս էլ երբեք չամուսնացավ: Մենք հինգ երեխա էինք: Մինչև հիմա չեմ վարանում ասել՝ եթե մեծ մայրս չստանձներ մեր խնամքը, մենք հավանաբար չէինք լինի կամ չէինք լինի այսպիսին:
Ես շնորհակալ եմ նրան…
Մեծ մայրս բացառիկ կին էր՝ շքեղ, գեղեցիկ, միաժամանակ այնքան պարզ ու լուսավոր՝ հայ կնոջը հատուկ բարությամբ, մարդասիրությամբ: Աշխարհի լավագույն տատիկն ապրում էր մեր տանը: Նա մեր պահապան հրեշտակն էր: Չկար ավելի տաք, լուսավոր ու ջերմ անկյուն, քան տատիկիս գիրկը, որտեղ մի արտասովոր հանգստություն էր պարուրում ինձ, որտեղ հազար բարի օրհնանք էր տաք անձրևի նման թափվում իմ ուսերին…
Իմ հիշողության մեջ ես հաճախ փորձում եմ վերակենդանացնել մեծ մորս դիմագծերը՝ աչքերի խորքում ամբարված թախիծը, դեմքի խորախորհուրդ խորշոմները: Այդ խորշոմները իմաստության խորհրդանիշ էին, բայց և անամոք վշտի անխոս վկաներ: Մեծ եղեռնի օրերին՝ գաղթի ճանապարհին, տատս կորցրել էր ամուսնուն և երկու զավակներին. պապս, հորեղբայրս ու հորաքույրս մահացել էին խոլերայից: Լռում էր տատս իր ցավի մասին, ծանր էր նրա լռությունն ու տխուր, հայացքի մեջ դրոշմված անամոք մրմուռ կար…
Տատս հաճախ էր մեզ պատմում իր ծննդավայրի՝ Ուրմիա լճի հյուսիսարևմտյան ափի մոտ գտնվող Սալմաստ գավառի Հաֆտվան գյուղի մասին, թե ինչպես է միջնադարյան Հայաստանի բերդաքաղաք Սալմաստը IX-XI դարերում ենթակա եղել Վասպուրականի Արծրունիներին, ինչպես է այն գրավվել 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի և Առաջին աշխարահմարտի ժամանակ: Նա պատմում էր Սալմաստի հայկական գյուղերի, նաև Փայաջուկի՝ Րաֆֆու ծննդավայրի մասին: Թեև այս գավառից մեծ թվով հայեր գաղթել էին Արևելյան Հայաստան, այնուամենայնիվ տեղի բնակչության զգալի մասը հայեր էին, որոնցից շատերը տոհմիկ այգեգործներ էին և քաղաքը հայտնի էր իր ընտիր խաղողով ու գինով։
Տատս՝ Վարյան, կամ ինչպես հարազատներն էին ասում՝ Դարյան, և իր երկու քույրերը՝ Հոռոմը, և Հայկանուշը, Սալմաստում պտղատու մեծ այգի էին ժառանգություն ստացել: Մենք անհամբեր սպասում էինք ամառային արձակուրդներին, երբ տատս մեզ տանում էր փարթամ բուսականությամբ հարուստ Սալմաստ: Մենք Սալմաստում մնում էինք երկու ամիս, այնուհետ մեզ էր միանում հայրս և ուսումնական տարվան ընդառաջ Սալմաստի անմահական համ ու հոտ ունեցող միրգ բանջարեղենով լի ծանր կողովներով վերադառնում էինք Թավրիզ:
Սալմաստեցի տատս յուրահատուկ աշխուժության տեր կին էր, նա ողջ օրը դադրում չուներ: Առավոտից մինչև երեկո շարժման մեջ էր: Նա էր թխում մեր տան հացը, նա էր եփում աշխարհի ամենահամեղ կերակուրները, նա էր լվանում մեր շորերը, կարում, կարկատում մեր հագուստը, կերակրում մեզ, դպրոց ճանապարհում: Նրա ամենատես աչքերը ամեն բանի կնայեին և ամեն բան կտեսնեին: Տատս շատ աշխատասեր կին էր: Ես հիշում եմ, թե ինչպես էր ողջ օրը տան մաքրությամբ, եփել թափելով զբաղվում: Հարազատների, հարևանների շրջանում մեծ համբավ ունեին մեծ մորս պատրաստած կարմիր գինին ու հորած պանիրը: Մինչև հիմա հիշում եմ այդ պանրի ինքնատիպ համը: Ձմռան երկար գիշերներին, երբ բոցկլտում էր կրակը մեր մեծ վառարանում, տատս կարտոֆիլը շարում էր ջեռոցում, մենք հավաքվում էինք վառարանի շուրջ և անհամբեր սպասում խորոված կարտոֆիլը ճաշակելուն տատիս պատրաստած հորած պանրով և թխած անուշաբույր հացով:
Երբ կրակն ածխանում էր, տատս ձեռքն էր առնում բրդե գործվածքն ու շյուղերը և ձմռան երկար գիշերների գունեղ հեքիաթն էր ասես գործում՝ քթի տակ մրմնջալով հին հայկական տխուր մի մեղեդի… Նա մեզ համար բրդե սվիտերներ, տաք գուլպաներ էր գործում… Մենք երբեք չէինք տեսնում, թե երբ էր քնում տատս, մենք քնում էինք, երբ նա դեռ տնային գործերով էր զբաղված և արթնանում էինք նրա պատրաստած նախաճաշի անուշ հոտից…
Նա խնամեց, մեծացրեց մեզ և իր կյանքի 85-րդ գարունքը չբոլորած՝ հրաժեշտ տվեց այս աշխարհին:
Տատիս մահն ամպրոպ էր մեզ համար, մենք այնքան անպաշտպան էինք նրա կորստով, որքան ծառից պոկված տերևները, որոնք պտտվելով իջնում են գետնին՝ չունենալով կառչելու տեղ:
Սկսվեցին մեր կյանքում նոր օրեր առանց մեծ մորս խնամող ձեռքերի, բարի, լուսավոր աչքերի…
Երբեմն մայրամուտին, երբ արևի շողերը հրակարմիրով են ծածկում երկնակամարը, ես մտքի թռիչքով շատ տարիներ առաջ եմ սլանում, ասես տեսնում եմ հայրենի տունն իմ տերևախիտ, մրգատու ծառերով շրջապատված այգով, կարմրին տվող նռնենիներով, բերքից կքած ծիրանենիներով: Կարծես երեկ լիներ, ես տեսնում եմ մեծ մորս. խորշոմներից կծկված նրա դեմքին նույն բարությունն է, ինչպես առաջ, և նրա կարեկցանքով լի աչքերը նայում են ինձ վաղեմի սիրով: Ինձ թվում է, թե դեռ լսում եմ նրա իմաստալից խրատները…
«Մելգոնեանը» ահազանգ է հնչեցնում
Մայրենի լեզվի կաճառի դռները շարունակում են մնալ փակ
![](https://8b262503ba.cbaul-cdnwnd.com/3fd0e42447bad1d065b383fdb0b6998c/200001017-6ee4c6ee4e/melkonian-varzharan1.jpg)
![](https://8b262503ba.cbaul-cdnwnd.com/3fd0e42447bad1d065b383fdb0b6998c/200001016-bf54fbf551/FB_IMG_1590862233822melg.jpg)
«Նարեկացի» արվեստի միությունում հուզումնառատ երեկո էր. սփյուռքահայ գրող, թարգմանիչ, բարերար Սօսի Գևոնյանը ներկայացրեց իր «Մինչ հոգիներու աճուրդը» պատկերազարդ հուշագրություն գիրքը, որի շնորհիվ աշխարհասփյուռ հայությունը բացահայտեց Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանին:
-Ասում են՝ «Ցեղասպանությունից փրկված»… Ես համամիտ չեմ այդ արտահայտության հետ, քանի որ խոսքը ֆիզիկական փրկության մասին է լոկ… Իսկ այն հոգեկան տրավման, որին ենթարկվել են Ցեղասպանությունից մազապուրծ հայերը, պիտի ընդմիշտ դրոշմված մնա նրանց հոգում,- ասում է Սօսի Տ. Գևոնյանը:
Ինքը լինելով Ցեղասպանությունից փրկված նախնիների հետնորդը՝ շատ անգամ է գաղթականության ցուպը ձեռքն առել ու երկրե երկիր գաղթել: Ծնվել է Սիրիայի Դամասկոս քաղաքում, հետագայում ընտանիքով գաղթել Լիբանանի Բեյրութ քաղաք, որտեղ էլ շարունակել է ուսումը՝ ստանալով ֆրանսերենի ուսուցչի դիպլոմ, և դասավանդել է ֆրանսերեն լիբանանյան դպրոցում: Երբ Բեյրութում սկսվում է պատերազմը, Գևոնյանների ընտանիքը տեղափոխվում է Իսպանիա, այնուհետ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ էլ ծնվում է նրանց երրորդ դուստրը: Սօսի Գևոնյանը բազմաթիվ գրքերի հեղինակ է, հրատարակիչ, իրականացնում է բարեգործական ծրագրեր, օգնում մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն:
Շուրջ երեսուն տարի բնակվելով ԱՄՆ ում՝ տիկին Սօսին մի օր պատահաբար տեղեկանում է, որ հարևանությամբ գործող Կալիֆոռնիայի ծերերի խնամքի կենտրոններից մեկում կյանքի վերջին տարիներն ապրել և, բոլորի կողմից մոռացված, 93 տարեկանում մահացել է Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանը:
Ո՞վ էր նա: 1915 թվականին Արշալույս Մարդիգանյանը 14 տարեկան էր: Նրա ընտանիքը Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Չմշկածակ գյուղից էր: Ուներ չորս եղբայր և երեք քույր: Հաճախում էր Չմշկածագի Մեսրոպյան վարժարանը: Իսկ ջութակի դասերի հաճախելու նրա երազանքը մնաց անկատար:
Նա ականատեսը դարձավ դարասկզբին հայ ազգի հանդեպ իրագործված անմարդկային բարբարոսությունների: Նրա ընտանիքը գազանաբար սպանվում է իր աչքի առաջ:
Արշալույսն ու մանկահասակ այլ աղջիկներ առևանգվում են գաղթի ճանապարհին: 14-ամյա Արշալույսը դժվար տարագրության ճանապարհին խոշտանգվում ու պատվազրկվում է թուրք և քուրդ ցեղապետների հարեմներում: Մալաթիայի, Ուրֆայի և Մուշի ստրկավաճառների շուկաներում նա վաճառվում է 85 ցենտով, երկու անգամ ձերբակալվում է, փախուստի դիմում: Կրելով բազմաթիվ զրկանքներ՝ նա այնուամենայնիվ հավատափոխ չի լինում: 18 ամիս շարունակ քայլելով, հատելով Դերսիմի (Մնձուրի) լեռնաշղթան, թաքնվելով քարայրերում, սնվելով բույսերով և արմատներով՝ հյուծված, բոբիկ ու կիսամերկ նա հասնում է ռուսական զորքերի կողմից ռազմակալված Էրզրում, որտեղ էլ ի վերջո Արշալույսին իրենց հոգածության տակ են վերցնում ամերիկյան միսիոներները:
1917 թվականի գարնանը ամերիկացի բժիշկ-միսիոների օգնությամբ Արշալույսը կարողանում է հատել ռուս-թուրքական ճակատային գիծը, նրան տեղափոխում են այն ժամանակ ռուսական զորքերի գրաված Էրզրում, որտեղից զորավար Անդրանիկ Օզանյանի աջակցությամբ ուղևորվում է դեպի Սանկտ Պետերբուրգ, ապա՝ ԱՄՆ, Նյու Յորք:
«Օրօրա Մարտիկանյանը, ով մազապուրծ հասավ Ամերիկա, պատմեց Ցեղասպանության եղելությունը՝ արթնացնելով Ամերիկայի ժողովուրդի խիղճը: Խնամակալներին հայերեն պատմում է իր հետ կատարվածի մասին, նրանք գրի են առնում անգլերեն, և Ավրորայի իրական պատմության հիման վրա 1918-ին տպագրվում է «Հոշոտված Հայաստան» («Ravished Armenia ») գիրքը, որը միանգամից վաճառվում է մեծ քանակով: Հայ ժողովրդի ողբերգության մասին պատմող այս գիրքն առաջացնում է Նյու Յորքի հասարակության բարձր խավի կարեկցանքը: «Համախմբվելով՝ Նյու Յորքի նշանավոր անձինք միություն են կազմում և կոչում «Հայ և սիրիացիների նպաստամատույց կոմիտե»: Մարդիկ, որ հայերի մասին չէին լսել, գրադարաններում, թանգարաններում ուսումնասիրություններ կատարելուց հետո որոշեցին ֆիլմ նկարել, որպեսզի գումար հավաքեն հայ ժողովրդին օգնելու համար»,- պատմում է Սոսի Գևոնյանը: 1919 թ. հունվարին էկրան է բարձրանում ամերիկյան «Մետրո Գոլդվին Մեյեր» կինոընկերությունում ռեժիսոր Օսկար Ափֆելի՝ Ավրորայի հուշագրության հիման վրա նկարահանված «Հոգիներու աճուրդը» («Auction of Souls») խաղարկային համր ֆիլմը: Այն ցուցադրվում է ԱՄՆ-ի, Եվրոպայի տարբեր քաղաքներում: Ցավոք, այսօր պահպանվել է ֆիլմի մեկ տասներորդ մասը, մնացածն անհետացել է: Սոսի Գևոնյանի հավաստմամբ՝ այս ֆիլմը միջազգային հանրության վրա թողեց անջնջելի հետք: Ավրորային վիճակված էր այդ ֆիլմում մարմնավորելու իր իսկ կերպարը: Ֆիլմի նկարահանման ընթացքում Ավրորան մեծապես աջակցում է ինչպես դերասանների հագուստների և կերպարների ստեղծման, այնպես էլ տեսարանների ճշգրիտ վերարտադրման աշխատանքներին: «Եվ ցեղասպանության ականատեսի՝ Արշալույս Մարդիգանյանի հուշերի հիման վրա նկարահանված «Հոգիներու աճուրդը» («Auction of Souls») խաղարկային համր ֆիլմի ցուցադրությունից ստացվեց 117 միլիոն դոլար, որի մի մասն օգտագործվեց 114 հազար հայ երեխաների փրկության համար՝ յուրաքանչյուրի համար վճարելով մեկ դոլար և ազատելով թուրքի ստրկությունից»,-պատմեց Սօսի Գևոնյանը:
Նա իր կյանքի առաքելություններից մեկն է համարում Ավրորայի կերպարը աշխարհասփյուռ հայությանը ներկայացնելը: Դեռևս 2006 թ. նախաձեռնում է «Մինչ հոգիներու աճուրդը» գրքի ստեղծման աշխատանքները: Այն պատկերապատում ժանրով է գրված, հրատարակվել է հայերեն ու անգլերեն և ներկայացվել է Ժնևում, Լոս Անջելեսում, Բեյրութում, Կարիբյան կղզիներում, Հայաստանի մի շարք մարզերում և Երևանի բազմաթիվ գիտակրթական հաստատություններում: «Գրքում մի շարք դրվագներ, որ իրականում եղել են, ներկայացված են ողջ դաժանությամբ: Սա մեր պատմության իրական արտապատկերումն է: Այն ճշմարտությունը, որով անցել ենք մենք: Ավրորա Մարդիգանյանի պատմությունը պետք էր մոռացումից փրկել, որովհետեւ այս աղջիկը ողջ Ամերիկայի զարմանքն էր առաջացրել: Ազգերն ու ողջ ժողովուրդը Հայոց ցեղասպանությանը ծանոթացել են առաջինը հենց այս աղջկա պատմության միջոցով»- ասում է Սոսի Գևոնյանը:
Տիկին Սօսիին, սակայն, բախտ չվիճակվեց կենդանության օրոք հանդիպել Ավրորա Մարդիգանյանի հետ:
«Ես ցավում եմ, որ այդպես էլ չհաջողվեց հանդիպել այս մեծ հայուհուն, ով իր կատարած գործերով հիրավի արժանի է կոչվելու հայ հերոսուհի: Մինչդեռ նա, կյանքի վերջին տարիներն ապրելով ծերերի խնամքի կենտրոնում, մահացել է կատարյալ անուշադրության մատնված:
Ցեղասպանության սարսափները վերապրելով, թուրք և քուրդ ցեղապետների հարեմներում պատվազրկվելով՝ Ավրորա Մարդիգանյանը երկար տարիներ չէր կարողանում ամուսնանալ, նա վախենում էր, որ ինչ-որ մեկը հպվի իրեն: 29 տարեկանում ամուսնանում է, ունենում մեկ որդի: Որդին, սակայն, մորը հանձնում է ծերանոց, այլազգի հարսն արգելում է թոռանն այցելել տատիկին: Ավրորան հիվանդանում է ու մահանում անտերության մեջ: Որդին անգամ չի գալիս մոր դին տանելու: Ավրորայի մարմինը վառում են ու մոխիրը պահում: Երեք տարի ոչ ոք չի հայտնվում մոխիրը տանելու, և տասնյակ անտեր մոխիրների հետ միասին մեծ հայուհու մոխիրը ևս թաղում են մեկ ընդհանուր փոսում»,- ցավով պատմում է Սօսի Գևոնյանը: «Այս ճակատագրի կրողը շատ հեռու Ամերիկայում է թաղված, բայց ամեն անգամ Ծիծեռնակաբերդ գնալիս այնտեղ պետք է հիշել այսպիսի ճակատագրեր կրողներին ու ծաղիկ դնել նաև նրանց հոգու հանգստության համար»:
Ավրորա Մարդիգանյանի բարեհոգությունը՝ հարյուրավոր հայ որբերի փրկության ու խնամքի, հիրավի արժանի է գնահատանքի՝ «100 lives» նախաձեռնության մաս կազմող մրցանակի Ավրորա անվանակոչմամբ:
2016 թվականից սկսած՝ Հայաստանում շնորհվում է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը՝ խրախուսելու և աջակցելու այն բացառիկ անհատներին, ովքեր սեփական կյանքը վտանգի ենթարկելով՝ հնարավորություն են տալիս գոյատևել ուրիշներին:
Արշալույս Մարդիգանյանը (1901-1994 թթ. ), ով իր կյանքն ապրել է՝ հաղթահարելով ողբերգական հիշողությունները և ուժ գտնելով իր մեջ հարյուրավոր հայ որբերին օգնելու համար, արժանի է կոչվելու հայ հերոսուհի:
Անդին 9.2017
---------------
Նարեկը
Մելանյա Պետրոսյանց / Պատմվածքներ
10.05.2020 23:57ԱՆԵԾՔ
ԹՈՒՐՔ ՀԱՐԵՎԱՆԸ
Կապուտ ախպուրը
Երազիկ Գրիգորյանի նոր ու հին հեքիաթներից
08.08.2018 00:01
Երազիկ Գրիգորյանը մասնագիտությամբ բանասեր է: 90-ականներին խմբագրել է Հայաստանի Հանրապետության առաջին անկախ թերթը՝ «Անկախությունը»: Օրեցօր բազմապատկվող տպագրական տիրաժի ու նորացվող համակարգչային տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ աճեց թերթի հեղինակությունը: Այլ թերթերում նույնպես լրագրողական աշխատանք կատարելուց հետո Երազիկ Գրիգորյանը կտրուկ շրջադարձ է կատարել դեպի... ՄԱՆՈՒԿՆԵՐԻ անհավանական ու զարմանահրաշ աշխարհը:
Այժմ Երազիկ Գրիգորյանն աշխատում է Լեզվի կոմիտեում: Նաև «Շողակաթ» հեռուստաընկերության մանկական հաղորդումների սցենարիստն է («Հին ու նոր հեքիաթներ», «Ինչն ինչոց է ըստ Պիստակի» հաղորդաշարեր): Նա մանուկների սիրելի «Գնա ապրիր հեքիաթում» ժողովածուի հեղինակն է: Երազիկ Գրիգորյանի երկրորդ՝ «Ձերդ գերազանցություն վատ կախարդ պառավ» գիրքը, Հայ գրքի կենտրոնի և «Օրանժ» ընկերության կազմակերպած գրական մրցույթում հաղթել է «Լավագույն հեքիաթ» և «Ժողովրդական ընտրություն» անվանակարգերում: Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեն (IBBY) նույնպես բարձր է գնահատել այդ ժողովածուն: Այն լավագույն մանկական ստեղծագործություններին տրվող պատվո կոչման է արժանացել, պահվում է Մյունխենի Միջազգային պատանեկան գրադարանում, Բազելում, թարգմանաբար տարածվում աշխարհի մի քանի երկրներում:
«7 գույն» մանկապատանեկան պատմվածքների ժողովածուում տեղ գտած «Դինոզավրի համաստեղություն» պատմվածքը հեղինակին հուշեց ստեղծել «Չտեսնված դինոզավրը» հեքիաթների ժողովածուն, որը նույնպես շատ սիրվեց ընթերցողի կողմից:
Երազիկ Գրիգորյանի հավատամքը մանուկներին ուրախություն պարգևելն է, նրանց հետ ազնվորեն հաղորդակցվելն ու բարություն սերմանելը: Անվանի մանկագիրն անկեղծ է երեխաների հետ, սիրում և սիրվում է նրանց կողմից: Այսօր «Նիդերլանդական օրագրին» բախտ է վիճակվել առաջին անգամ իր ընթերցողներին ներկայացնել Երազիկ Գրիգորյանի երկու նոր հեքիաթները: Անպայման այն կարդացե՛ք ձեր փոքրիկների համար: Բարության այս երկու կաթիլը հաստատ դուր կգա ձեր փոքրիկներին, նրանց դրական լիցքեր կտա, և ամենակարևորը՝ կձևավորելով գեղագիտական ճաշակ:
Հետևե՛ք նաև «Նիդերլանդական օրագրի» մյուս էջերին՝ Երազիկ Գրիգորյանի հեքիաթները կարդալու համար:
_____________________________________________________
ՕԴԱՊԱՐՈՒԿՆ ՈՒ ԿԱՉԱՂԱԿԸ
ՉԱՐԱՃՃԻ ԳՆԱՑՔԸ
ՄՈԼՈՐՎԱԾ ԼՈՒՍԻՆԸ
Նկար՝ Նառա Մուրադյանի
ՄԿՐԱՏԸ
![](https://8b262503ba.cbaul-cdnwnd.com/3fd0e42447bad1d065b383fdb0b6998c/200000921-0c9b50d951/38655902_207921013401503_6806134906175881216_n.jpg)
ԵՐԵՔ ՓՈՔՐ ՔԱՅԼ, ԵՐԿՈՒ ՄԵԾ ՔԱՅԼ
![](https://8b262503ba.cbaul-cdnwnd.com/3fd0e42447bad1d065b383fdb0b6998c/200000922-721fe75850/38755326_820331904840702_5424607775760056320_n.jpg)
Նկար՝ Մայա Պետրոսյանի
Արա Նազարեթյան / Պատմվածքներ
13.01.2016 00:14Ծնվել է 1950թ. օգոստոսի 10-ին, Ալավերդիում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ)։
Ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետը։ Տպագրվել է 1965 թվականից։ Մասնակցել է Արցախյան ազատամարտին, խմբագրել բանակային «Զինավոր» թերթը։ Նրա նովելները, պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն, վրացերեն, ադրբեջաներեն, ուկրաիներեն, արաբերեն, որոնք տպագրվել են ԱՄՆ-ում, Լեհաստանում, Վրաստանում, Ռուսաստանում։
ԵՐԿԵՐ
1. Կարմիր խնձորներ 60-րդ հորիզոնականից, Եր., 2010։
2. Հանդարտ պատմվածքներ, Եր., 2003։
3. Ռազմավար պատմվածքներ, Եր., 2001։
4. Մահկանացուներ, Եր., 1995։
5. Տապան, Եր., 1991։
ՊԱՐԳԵՎՆԵՐ
1. 2010 թ. «Գարնանային թեթև պատմություն» պատմվածքն արժանացել է «Համահայկական պատմվածք» մրցանակի։
2. 2001թ. «Ռազմավար պատմվածքներ» ժողովածուն արժանացել է ՀԳՄ «Տարվա լավագույն արձակ» մրցանակի։
3. 2001թ. «Էկզոտիկ պատմություն» («Բագատել») նովելը, իսկ 2008 թ. «Հետախուզում մարտով» պատմվածքն արժանացել են գրողների միջազգային ՊԷՆ ընկերակցության հանրապետական մրցանակի։
4. 1996թ. արժանացել է «Հայ գրականության բարեկամներ» և ՀԳՄ Գրիգոր Զոհրապի անվան մրցանակի։
Գրիգոր Արամի Գուրզադյան /Ինտուիցիա. Ին՞չ է դա…
28.10.2015 00:12Գրիգոր Արամի Գուրզադյան: Ծնվ. 1922թ. հոկտեմբերի 15-ին Բաղդադ քաղաքում (Իրաք) : Մահացել է 2014 թվականի փետրվարի 22-ին Երևանում: Ականավոր հայ գիտնական, ֆիզիկոս աստղագետ, գրող էսսեիստ, գեղանկարիչ, ՀՀ Գիտության Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ Գրողների միության և Հայաստանի նկարիչների Միության անդամ։
Ռոմիկ Սարդարյան / Մնացած կյանքի համար
11.08.2015 23:39ՄՆԱՑԱԾ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ
Ստվերները սահելով արտաքսվում են մութ հադես։
Նրանք լքել են մարդկանց և իրերին անանուն,
- Գլխիվայր են արտածում - և՛ ամոթույք, և՛ երես։
Բաց դոներում Հադեսի - կրակներից կուրանում՝
Նրանք թողնում են հավերժ իմ պատկերը իրական
Եվ վիհերում հանդեսի մահվան հետ են նույնանում։
Նրանց հասու են խառնակ գաղտնիքները սրտերի,
ՄՏքի ընթացքը թաքուն - որ արարքի չգործված,
Եվ մնացյալ իմ կյանքի ուղին՝ անհայտ ու թերի։
Հար ու նման են նրանք հուրիաներին չարաշուք,
Օր ետևում են միշտ մեգ վրիժառու մոլուցքով –
Ու կրում են իմ հոգու հոգնած պատկերը անշուք։
Հրմշտելով իրարու՝ ահագնանում են, հորդում
Ստվերները պահերի ամիսների ու տարվա,
Ստվերները դարերի, կյանքի֊ - մահվան, ու՝ մարդու։
Ստվերներից ամպերի կյանքն է դաոնում-֊ հոսանու՛տ,
Որ այլակերպ տեսքերով վանում է ինձ -ինձանից,
Եվ տեսիլքները իմ վեհ - Ստիքսի մեջ պարտակում։
Եվ կեսօրն է բզկտում մարդկանց արտերը -հիմա՛,
Եվ արևները դաժան հրահույլեր են նետում։
-Անշեջ հրդեհ կլինի, հրո ավեր ֊ հրե մահ։
Աստվածային մեծ Սիրո ստվերն է լոկ հապաղում՝
Ոգու շարժումը ծածկած լայն թևերով իր բացված,
Կյանքի համար մնացած - բացված դուռն է սքողում։
Աստվածային Արարման Լույսը ալիք առ ալիք
Աչքից հեռա է պահում - Սիրո Տեսիլքը լուսե
Ու սուրում է դեպի սոսկ իրեն հայտնի մի Գալիք։
Ստվերները սահելով արտաքսվում են Մութ Հադես,-
Նրանք լքել են մարդկանց և իրերը բազմանուն՝
Դարձել՝ կյանքից - քարավան,
մահվան թափոր ու հանդես։
ՁՈՆ
Ես կանգ չառա երբեք,
Ես կանգ չառա–
Ո՛չ մահի դեմ իմ անհեթեթ,
Ոչ կյանքիս դեմ՝ սառած։
Չեղավ ուղեկիցս՝ Սերը իմ Մեծ,
Սակայն թևեցի՛ ես իր մեծ հետքով,
Սարմինս կեղծ եղավ, Սիրտս՝ անեղծ,
Կյանքը էսպես անցավ։ Հենց իմ կողքով։
Ես կանգ չառա երբեք, ես կանգ չառա՛,
Մահի-կյանքի առջև իմ անհեթեթ –
Կապրե՛մ մյուս կյանքում,– Ապրե՛մ եթե,
Ովքեր պիտի իմ Սիրուց կառչեն։
ԵՐԿՈՒՍՏԵՔ
1
Հայրենիքս պատուհա՜ս է,
Զավակն եմ իր - ու տհա՜ս եմ,–
Չենք հանդիպում մենք իրարու –
Մենք անհա՜ս ենք։
2
Ես՝ իմ երկրի ելևէջի՜ն –
Թիթեռի պես։
Գամված էջին –
Խաչյս՜լ եմ, Տե՜ր։
Ես զավակն եմ հիմա վերջին,
Ով հլու՜ է իր հասկ կանչին։
Հիսուսիդ պես
Խոոչյա՜լ եմ, Տե՜ր։
Խաչյա՜լ եմ, ես
Հիսուսիդ պես։
Միջուկային անձրև
Մեր թախիծն է թոթափում և իր ձայնը - տանիքին –
Անչափ ծանոթ անձրևի ծանոթ ձեռքը ծերացած,
Եվ մենք քայլում ենք նորից, և մեր ընթացքը կրկին
Այս անձրևի կապույտից ու թացից է բաղկացած։
Տանիքների ձայնն է - արդ - ուղեղներին ուղղված –
Սլաքները անձրևի խոցոտում են սիրտը մեր,
Ինչ է ուզում ջուրն էլի - և ում կողմից է հղված –
Գիտենք - քայլում ենք սակայն - փնտրտելով
Սեր ու Տեր։
Պոետ չենք մենք - (երկուսով) - չենք վիճարկում
կյանքն էլի,
Չենք որոնում ինձ ու քեզ - մանանաներ, որ չկան –
Այս են - ջրերը աղի - և ջրերն այս՝ անալի ֊
Որ եղել են անցյալում ու դեռ նորից պիտի գան։
Ի՞նչ են ուզում մեզանից այս տարերքները ծանոթ,
Մա՞հ են բերում, թե՞ շիջման բերկրանքներ են անտեղի,
- Ե՜կ մերկանանք նորից - նոր, նորից լինենք անամոթ,
Թող մարմինները մեր մերկ ա՛յս անձրևը աղտեղի։
Մարմիններիս վրա նուրբ - լույսն է շիջած - Աստծու,
Նրա պատգամը վերին (օ՜, կաթիլներ սրբազան) –
Անձրևի դեմ արձակված մարմիններս են թևածում –
Եկվոր Ադամ ու Եվա - մարգարիտներ բյուրհազար։
Մեր թախիծն է թոթափում և իր թույնը– տանիքին –
Անչափ ծանոթ անձրևի ծանոթ ձեռքը ծերացած,
Շոշափուկնե՜ր երկարող - Ավերումի կարիքի,
Եվ նիզակնե՛ր բյուրհամար - որ հակվում են՝
Ցա՛ծ, Ցա՛ծ, Ցա՛ծ։
Աղոթք Մորս համար
Սայրս աղոթեց,
Եվ եկեղեցին խոսեց Սորս ձայնով։
Պահպանիր լույսերի մեջ
Մորս հոգին,
Սո՜ւրբ Տիրամայր,
Լույսերիդ մե՜ջ պահպանիր,
Քանզի
Երբ չարչրկում էր կյանքը խավարում –
Մարմինը իր,– Մարիամներիդ նման,
Քո լույսը նրա աչքերի մեջ
չմարեց;
Պահպանի՜ր մորս հոգին
Լույսերիդ մեջ,
Սու՜րբ Աստվածածին,–
Միջնորդ եղիր Որդուդ՝
Տիրոջ առջև,
Որ քեզ երկինք առավ։
…Եվ երբ հնչի կանչը վերջին,
Թալ որ հա՜ռնի մարմինն իր խոնջ
Լուսե ա՛յն պատկերով,
Որ տեսլանում է երազներիս...
Եվ օրհնյա՜լ լինես դու, բարի՜ Տիրամայր.
Որ կա՜ս հավերժորեն
Տիրոջ կողքին –
Եվ Տիրոջ լույսերի մեջ։
Հանուն Հոր
Եվ Որդու
Եվ Սուրբ Հոգու...
Պահպանիր լույսերի մեջ
Մորս հոգին
Լույսերիդ մեջ պահպանիր,
Մա՜յր մեր – Աստվածածին, -
Խաչով - առանց խաչի։
ՀՈՐՍ
1. ՀՈՐՍ ՇԻՐՄԱՔԱՐԻ ԱՌՋԵՎ
Վերը երկինք է,
Քիչ ցած՝ բարդին,
Նրա տակ՝ շիրմաքար ննջող,
Կանգնել եմ՝
Աչքերիս մեջ ցող,
Վերը երկինք է,
Քիչ ցած՝ բարդին։
Հուրհրում է
Ալը վարդի,
Եվ թափում է Արևը՝
Շո՛ղ,
Վերը երկինք է,
Քիչ ցած՝ բարդին,
Նրա տակ՝ շիրմաքար ննջող։
1961 թ.
2. ԳԻՇԵՐ
(Տրիպտիխ հորս հիշատակին)
1. Աղմկի՛ր, ի՛մ գիշեր,
0՜, մեղմի՜ր հուշերս
Ամեհի։
Բացասի՛ր լռության
Բռնությունն ու սաստի՛ր
Քո մահին։
Աղմկի՛ր, հի՛ն գիշեր,
Ւ՛մ գիշեր
Ամեհի։
2. Վայրընթաց-վերընթաց՝
Գնու՜մ եմ գիշերով,-
Սև երակ կա բացված
Սև տրոփ՝ գիշերում։
3.Այրվու՜մ են հուշերը,
Խաոնվու՜մ գիշերին–
-Չի± վառվի գիշերս,
Կսփոփվի՞ գիշերով:
Հեռացում
Գնել Շահնազարյանին
Խանդաղատանքն անանձնական
Ելավ ելման - փոխվե±ց մի բան,
Փոխե±ց մի կյանք։ - Մի հարցական
Խաղաղվեց մի պատասխանով։
Քո դեմ - ծովն է մակընթացվում
(Ընդերքն այնպե՛ս եշտ է բացվում),
Ո՞ւմ է անհուն խորխորատում
Ահագնացող ալիքն ուզում...
Եկ հեռանանք այս ջրերից,
Հողն է կայուն ու կարեկից -
Դատարկ բան է հուզումնալից
Պահը, որ չի տևում կյանքում։
Այս ջրերից - այս բիրտ քամուց
Պատգամ չկա։ - Կա մի պտղունց
Պահաբաժին:– Հոգնած մի կուրծք,
Եվ պատրանք, որ էլ չի հուզում։
Հարալեզներն հիշողության –
Խարխափում են վիհում մթան. –
Ջրահեղձնե՜ր սառած ու թաց
Խեղդված մռայլ հուշածովում։
Լռություն
Մեծ լռությունը բույսն է գիշատիչ,
Որ ներծծում է էությունս պարզ -
Եվ հագենում է պատիճ աո պատիճ։
Նրա թերթերի ստվերների մեջ
Եվ առէջքների աչքերում կանաչ –
Չեմ պահվի երկար - չեմ մնա անվերջ։
Լռությունն ահա ինձանով է լի,
Եվ հաշտ - սահում են ավիշները - վեր,
Այնտեղ, ուր մեկ են անցյալ ու գալիք։
Լռությունը իմ բույսն է գիշատիչ –
Նրա թերթերը պոկում եմ մեկ - մեկ,
Որ էությունս - հապաղի մի քիչ։
24-Ի ՀԱՐՑԵՐ
Ես վշտակիր չեմ եղել ֊ ու բոցեղեն բնույթ –
Ու հղել եմ իմ ցեղին - բառեր անդեմ - աննյութ։
Ես իմ վշտերն եմ կրել - բայց՝ ծվարած հույսեր -
Ե՛վ ուղեղում իմ ջահել, և՛ սրտիս մեջ ծեր։
Ես դոներ չե՛մ բախելու - այս ի՞նչ դուռ է իմ դեմ,
Ո՞ւր է վայրը անանուն, որ չի՛ կոչվի եդեմ։
Ո՞վ անուններ հնարեց - և աշխարհներ - բառե,
Մինչնարեկյան ի՞նչ Նարեկ ոգեկոչեց - բառեր։
Ի՞նչ է անունը նրա - կա՞ր - և կգա՞ նորից –
Մի միածին, մի միակ - որ չի՛ ծնվի - մորից։
Միջօրեի պահ
Լոաահետքե՛ր, սաղարթների ստվերում սև,
Խայտե՜ր զվարթ, նշանակնե՜ր պատգամների,
Միջօրեի ա՜րևն է ձեր ցանցը հյուսել,
Որ մեղսավոր հույզեր գերի։
Նույնացե՛լ են չորս ծագերը մեռյալ պահի,
Սևեռվե՜լ են տիեզերքի սրտի վրա.
Տաք ծառերի լռության մեջ ամառային
Պա՛հը պիտի հսկի նրանց։
Թեթև մի հև՛ք, թևաբախման ջերմի՛ն հպում,
Հավաստում են՝ վաղանցիկ չե՛ն Կարոտ ու Սեր
Եվ ափսոսանք, որ Անմահներն են սոսկ ապրում՝
Սաղարթների ստվերներում - լոաահետքե՜ր...
ԱԼԱՎԵՐԴԻ
(էքսպրոմտ ասված Երևանում)
Ես կգնամ Սանտ-Յագո դե Կուրա...
ԼՈՐԿԱ
Ախ, գործերս վատ են, Աստվա՜ծ,
Թողնեմ, գնամ Ալավերդի...
Ու ըսպասեմ էնտեղ, կամաց,
Իմ երկրային հետին հերթին։
Ու հենց հասա Ալավերդի՝
Կլավանա՜ կյանքս,
Գիտեմ՝
Կպոկվե՜մ իմ դաժան հերթից.
Ալավերդաց
Ուղիղ
Եդեմ։
Մենք միասին ենք քայլում
Ծխնելույզների ուրվագծերը
Հսկա ռետինով մեկը մաքրել է գորշ ձյուներից։
Ջրհորդանները գրկել են կարմիր գույնը սառույցի։
Տրորում ենք մենք
Հին ստվերները ծխնելույզների,
Ու իրար սեղմված
Քայլում ենք գորշ ձյան ճանապարհներով։
Գորշ ձյուն,
Հոգնած ձյուն,
Գորշ ձյուն,
Գորշ, գորշ ձյուն։
Երբ մեր մեջ մեռավ արևի ոգին,
ու երբ չմեռանք նրա հետ մեկտեղ,
Մենք չհնչեցրինք
Այդ երկու բոթը գուժող մի հնչյուն.
Սեղմվեցինք իրար,
Մի վերջին անգամ սեղմվեցինք իրար
Ու լուռ քայլեցինք
Գորշ ձյան հոգնաբեկ ճանապարհներով։
Գորշ ձյուն,
Հոգնած ձյուն,
Գորշ ձյուն,
Գորշ, գորշ ձյուն։
Եվ երբ մենք մի պահ խղճացինք իրար,
Ցրտից չորացած ուղեղները մեր
Խուլ տրտնջացին։
Ջրհորդաններից կարմիր` սառույցի կտորներ ընկան։
Մենք խոնարհեցինք գլուխները մեր
Ու իրար սեղմված
Քայլեցինք գորշ ձյան ճանապարհներով։
Գորշ ձյան,
Հոգնած ձյուն,
Գորշ ձյուն,
Գորշ, գորշ ձյուն։
ԳԵՂԵՑԻԿ
Գեղեցիկ եք, վարդե՛ր, գեղեցի՛կ ես, ի՛մ կյանք
Գեղեցիկ ես, արդեն, օ՜, մեծ սիրո պատրանք,
Ի՛նչ հրաշք է, Աստված, ի՛նչ հրաշք է, որ կանք –
Մենք այս գիշեր…
Գեղեցի՛կ եք, մարդի՛կ, մնացե՛ք ձեր հեռվում,
Գեղեցի՛կ եք, ասաղե՛ր, որ անփույթ եք վառվում,
Գեղեցի՛կ եք, հուշե՛ր, որ մեռնում, չե՛ք հառնում –
Հենց ա՛յս գիշեր։
Գեղեցի՛կ ես և դու, իմ մենություն, հիմա՛,
Գեղեցի՛կ ես, տեսի՜լք, որ թվում ես անմա՛հ,
Գեղեցիկ ես և դու֊, օ՜, հեռավոր իմ մահ –
Օ, ա՛յս գիշեր։
Պտտահողմ
... Մարդու քանի՞ սերունդ կանի –
Մի հրաժեշտն աստեղային...
ՀՈՎՀ. ԹՈԻՄԱՆՅԱՆ
Կգա՛ իմ պահն աստեղային։–
Գետնած սքեմն աբեղայի,
Չվող թոչնի ճիչով անփույթ՝
Կհամբառնեմ երկինքն իմ մութ։
Դաշնության մեջ, այս ճահճադեմ
Իմ հլության մահճից ելած –
Ես իմ դիմա՛կը կաղճաաեմ
Եվ դիակս - տեսլահարված։
Պատրանք չկա՛, չկա՛ ցնորք –
Կա ծանակում - ծպտյալ Չարի։
Դժոխային մի անցումով
Կմերձենամ ես հանճարին։
Ես ասուպ չեմ։–– չեմ նայի ետ։
Ես չե՛մ լինի։ – Ոգիացած
Ես կթռչեմ իմ աստղի հետ,
Ծաղկավիժի եթե հանկարծ։
Աստեղային հեծվորի պես
Կապավինեմ ընկնող նավին։–
Ահա այսպես, ահա այսպես
Ես կդառնամ քաջքաքամի։
Թե ծիածան անգամ չկա,
Ու թե չկան - չար ու բարի –
Կա շողշողու՛՛ն, հազարաչյա՛
Բռնակալս - քաջքաքամին։
Էլ, ուրեմն - ի՞նչ կա - ոչի՛նչ,
Վերջը մեկ է – դա՜րձ է դարի։
Եվ աննկատ անցումը ջինջ –
Լուռ մերձեցումն է - հանճարի։
ԳՈՀԱՐԻԿ
Ասի՝ աղջի, ասավ` համմե՜...
ԳՈՒՍԱՆԱԿԱՆ
Աղջի՜կ, դու նման ես
Գարնան խաղողի տերևի,–
Քեզ շա՜տ կսիրեմ երևի,
Հենց մեծանաս։
Աղջի՜կ,
Ես գարունիդ հասած
Խաշամ եմ,
Չե՛սցքրի դու սրտիս
Աշունը,
Քեզ կփախցնեն երևի,
Հենց մեծանաս։
***
Բանաստեղծ
ԳԱԳԻԿ ՍԱՀԻՆ3ԱՆԻ հիշատակին
1
Իմ կյանքի ելմաններին
Ես իջա - էջվոր մի մարդ,
Գիտեի, իմ նմաններին
Չի հասնում երկրային դատ։
Իմ կյանքի ելմաններից
Հոգի՜ս է ճախրում ի վեր,
Չիմանա՞մ, էս իմ երկրից
էջվորին - կընդունե՞ս, Տե՜ր։
ԴԻՄԱԿՆԵՐ
2
Դիմակի դեմքին դիմա՜կն է եղել,
-Ի՞նչ կա մթան մեջ, դիմակի ներսում,–
Քրմերի ձեռքով սրբազնագործված –
Հանված աչքերը սեր են աղերսում։
Դարն անցողիկ է։ Ես ես չե՛մ - չկամ,
Հիշողություն եմ դարի մեջ թևող,
Իմ հիշողության թևերի վրա
Դու - իրողություն քնքշորեն տևող։
Էլ քուրմ չի լինի, չի՛ եղել, չկա՛,
Դիմակներն էլի սե՜ր են աղերսու՛մ,
Եվ տիեզերքի մի ներհուն ներսում
Քո ձայնն է պահված, ձայնդ իրական։
***
3
Մահացած վերքեր չկա՛ն-չկա՜ն,
Կան մահացու՜ վերքեր,
Մահացած երգեր չկա՛ն - չկա՜ն,
Կան մահացու՜ երգեր,
Կյանք ու մահ մեկտե՜ղ են –
ասված է,
Մահացած հերկեր չկա՛ն-չկա՜ն,
Մեկ հերկ կա միայն -
Աստծու՜ց է։
ՀՈՒՇԱՊԱՏՈՒՄ
Ո՞նց չիմացա ես անունը այն աղջկա,
Որ ծնվել էր Օլիմպոսի փրփուրներից.
Ո՞նց չիմացա՝ աղջնակն այդ կա՞, թե՞ չկա,
Տեսա՞ նրան, ինքն ինձ տեսա՞վ հեռուներից։
Ե՛ս եմ՝ հեռու՛, ե՛ս` Մասիսի ձյունե տապան,
Բայց նա՛ հյուսեց ճակատագիրն իմ մսրդեղեն: -
Կա՞ր, թե՞ չկար։ Ես կամ։– Այսքան
Հարց ու կարոտ ո՞վ հղեց ինձ։–
Ես՝ գլխաբա՛ց– մահից անդին։
Ես` գլխահակ - կյանքից անդին: -
Ո՞նց չիմացա լուսե անունն այն աղջկա,
Որ ծնվել էր Օլիմպոսի փրփուրներից։
***
1
Սարսուռնե՜րս - նրանք ճախրում են հիմա
Վրաններին այգի, որպես նվագներ։
Ե՞րբ էր - Այգը հուսահատ էր ու ամա,
Տրտում էին ծնծղաները ու անսեր։
Լի ու արբշիռ շառագույնի երազով –
Ալանների դստերն, ահա, գերեվար՝
Նավազներս են նավը դրած բերում ծով,
Արևներ են բերում, Լույսերն իմ վարար։
Լույսի անվերջ խրախճանքներ են ահա
Ուրախության շքամուտքերն արևի,
Սարսուռներս - նրանք ճախրում են հիմա
Իմաստնության ոլորտներում ու գոյի։
Նավազնե՜ր իմ, բացե՛ք ընթացքը նավի,
Ես մեկնում եմ գիրկն հեթանոս արևի։
2
Սանդալներն հանեցին աստվածներն հեթանոս,
Վայելքները վերին մոռացան,
Երկրներ ճախրեցին - երկրներ բարբարոս,
Տեսան մեղկ ստվերներ ցիրուցան։
Աղմուկով բարձրացան շքամուտքը երկրի,
Լույսերից ոսկրերի կուրացան,
Ու դողդոջ քայլերով մահամերձ ծերուկի
Սահեցին, սահեցին - ու անցան։
Իմ բարի, իմ բարի, իմ բարի ծերուկներ,
Նավազները անժամ մահացան,
Երկնքից չեն ծորում հեթանոս նվագներ
Եվ երկիրն է թվում մահարձան։
Լուսաբացը, երբ շրջեց լույս երեսը ինձից,
Ու մարեց աստղաբույլն իմ – Ջրհոս,
Յոթնաբույր աստղալու՜յս թեքվեց իմ հնձանից –
Սանդալներն հանեցին աստվածներն հեթանոս։
3
-Սիրու՞մ եք տափաստանը,– ասում եմ,–
Վարգեցեք, ուրեմն, ինչպես ձի։
Ես հիմա, իմ հեռվից դեռ լսում եմ
Տրոփյունը, խրխինջը ձեր ձիգ։
Ասում եմ.– վայրի՞ է մորմոքը,
Լսու՞մ եք կանչերը վերձիգ,
Ուրեմն սուրացեք, և ի՞նչ հոգ, թե
Սահանք է, կամ վտառ է մաղձի։
-Իզուր են,– ասում եմ,– ձեր կանչերը,
Նվաստ են ձեր աչքերը անծիր,
Երր թվում է, թե մեկը խաչվել է –
Մարսելով վայելքները վարձի։
Ու իզուր են հիմա իմ ձեռքերը
Թրատում ճամփաները դարձի։
4
Սա հուշ չէ արդեն։ Ես անվերջ ուզում եմ լսել
Քո անունը։
Վարագույրը հուշի պատռված է, ինչպես հնացած
առագաստ։
Քամին մոլեգնում է, սակայն խարսխված է
հմայված նավը -
Ես լսում եմ Քո անունը - որ աստղային ուժով
խարսխել է հոգիս։
Տուր ինձ լեգենդի սրինգը։ Ես ուզում եմ լսել
հեքիաթների կղզու
երգը–
Առավոտյան, երբ նավազները սկսում են
կարկատել ուռկանները,
Եվ երեկոյան, երր լույսերը լքում են ձկների
աչքերը։
Ամռան երգը
5
ԱՌԱՎՈՏ
Քամի՛,
Բե՛ր քո թևերին իմ ամառը։
Թալ քո ափերը լայնանան
Ինչպես հովիտներ
Կամ ինչպես բիբ։
Ես տեսնում եմ արդեն։
Քո հպումից փշաքաղվում են
Բոլոր ծաղիկները,
Եվ աղջիկները ստինքներն են
Բացում քո դեմ։
Քամի՛,
Բե՛ր քո թևերին իմ ամառը։
ԿԵՍՕՐ
Օրը չի վախճանվի տերևների գրկում,
Ստվերների շարժումը չի դանդաղի
Հիմա։
ժամանակի՛ ոգի,
Մենք հակվել ենք
Քո հին, բարի խանձարուրին,
Ու երկնքից ճերմակ ծաղիկներ են թափվում։
ԵՐԵԿՈ
Եվ բա՛ց քո աչքերը, ժամանակի՛ ոգի.
Եվ երկնքից թափվող ճերմակ ծաղիկները
Թող մեզ օծեն հիմա -
Դեռ աշնան ոսկին չժողոված,
Դեո աշնան ոսկին չժողոված։
6
Այս առավոտ լույսի շողը սահեց մայթերն
ի վար,
Այս առավոտ լույսի շողը սահեց մայթերն
ի վեր.
Ու բարություն իջավ հոգնած հողին,
Որ պահել էր շունչը։
Որ պահել էր շունչը
Մի ոտքի վրա թռչկոտող
Աղջնակի թևերի խաղին հնազանդ։
Մի բարություն իջավ,
Որ աղջնակի թևերին նման էր...
Այս առավոտ ես լսեցի քո քայլերի ձայնը,
Որ գալիս էր հեռու ու մոտ երկրներից -
Եվ իմացա, որ արդեն մոտենում ես։
Այս առավոտ բոլոր արձանները
Խնդրեցին վայր բերել իրենց պատվանդանից՝
Եվ ես ասացի՝ իջե՛ք, պահն է։
Այս առավոտ լույսի շողը սահեց մայթերն
ի վար,
Այս առավոտ լույսի շողը սահեց մայթերն
ի վեր,
Ու բարություն իջավ հոգնած հողին։
Մի բարություն իջավ,
Որ աղջնակի թևերի նման էր։
Արքմենիկ Նիկողոսյան / Երիտասարդ գրականագետն ու խմբագիրը
01.07.2015 07:16Արցախյան պատերազմի մասին գրված բոլոր գործերում կա մշտական հիշեցումը, թե ինչ ծանր գնով ենք ձեռք բերել հաղթանակը մեզ պարտադրված պատերազմում:
1992-ի մայիսի 9-ին Շուշիի պատմական գրավումը հիրավի փոխեց Արցախյան պատերազմի ընթացքն ու հաստատապես կանխորոշեց նորանկախ Հայաստանի հետագա ճակատագիրը: Իրադարձություն, որն, ըստ շատերի, պետք է անմիջապես փառաբանման արժանանար խորհրդային ժամանակների կարևոր ու անկարևոր գրեթե բոլոր տոնական օրերն ու ամենատարբեր «ֆրոնտներում» գրանցվող ամենաչնչին «հաղթանակները» ներբողելու սովոր ու պատմական հաղթանակների կարոտ հայ գրողների ու հայ գրականության համար: Սակայն, սպասվածի պես փառաբանություններ չձոնվեցին Շուշիի գրավմանը: Ճիշտ այնպես, ինչպես գրեթե ոչ մի բանաստեղծությամբ չներբողվեց Հայաստանի անկախացման փաստը: Հանգամանք, որ հետագայում բազմաթիվ խոսակցությունների ու անլուրջ քննարկումների առիթ տվեց:Հակափաստարկներն էլ չուշացան: Բերվեց հայրենական պատերազմի օրինակն ու նշվեց, որ մոտ երկու տասնամյակ անց միայն ստեղծվեցին իսկապես լուրջ ու բարձրարժեք գրական երկեր այդ թեմայով: Պատճառաբանվեց, թե Շուշիի գրավումն, ու, ընդհանրապես, Արցախյան պատերազմը որոշակի հեռավորությունից սթափ դիտարկելու, այլ խոսքով՝ նյութը մարսելու խնդիր կա:Ժամանակն անցավ, Շուշիի գրավման 20-ամյակը նշել ենք, բայց սպասված մեծ գործերը կարծես թե չկան: Միանգամից ասեմ, այն տեսքով, որ սպասում ենք այդ գործերին, դրանք երբեք չեն էլ լինի: Ավելին՝ գուցե պարադոքսալ թվա, բայց պետք է ասեմ, որ այդ գործերն արդեն իսկ ստեղծվել են, պարզապես՝ ոչ մեր սպասածի պես: Փոխվել էին ժամանակները, փոխվել էին գրականության ընկալումները: Մենք բոլոր փոփոխություններին համակերպվեցինք, ընդունեցինք, շատերը՝ զարգացրեցինք, բայց որ գրողի դերի ու գրականության ընկալման մեջ էլ կարող են փոփոխություններ լինել, այդպես էլ չկարողացանք ընկալել:Ուրիշ առիթով էլ եմ գրել, որ հայ գրական տեքստը, համենայն դեպս’ հայ գրականության գրեթե բոլոր արժեքավոր գործերը ողբերգական իրավիճակների ու կեցության ծնունդ են: Պատմական այնպիսի բացառիկ ձեռքբերում, ինչպիսին Հայաստանի անկախացումն էր, պատմական այնպիսի հաղթանակ, ինչպիսին Շուշիի գրավումն էր, այդ առումով հոգեբանական պատնեշի առջև կանգնեցրին հայ գրողներին: Նրանք պարզապես չգիտեին, նրանց ծանոթ չէր ազգային ճակատագրի լուսավոր կետերով իսկապես ուրախանալու ստեղծագործական երջանկությունը: Մյուս կողմից’ հայ գրականությունը լիարժեքորեն կրում էր պետականության կայացման ընթացքի դժվարությունները, երբեմն՝ ուղիղ արտացոլումներ չտալով, այնուամենայնիվ, իր բնույթով հրաշալիորեն պատկերելով նորանկախ Հայաստանի իրականությունը, հատկապես՝ հոգևոր-բարոյական կացության, իդեալների ու արժեքների ոտնահարման մտայնության առումով:Չմոռանանք, որ Շուշիի գրավմանը հաջորդեցին, բոլորի պես չասեմ՝ ցուրտ ու մութ, բայց դժվար տարիներ, բարոյալքումի, խեղված արժեհամակարգի տարիներ, երբ նույն Շուշին գրաված ազատամարտիկը ապրում էր մոռացության ու աղքատության մեջ, իսկ այդ նույն օրերին սաունաներում ու ռեստորաններում զվարճացողները իշխանական բուրգերում էին…Ու հայ գրողը որդեգրեց ոչ թե պատերազմը, թեկուզ հաղթական, փառաբանելու, այլ պատերազմներին ՈՉ ասելու քաղաքականությունը, ոչ թե զինվոր-ազատամարտիկի հաղթանակները ներբողելու, այլ՝ նրա՝ հաղթանակից հետո իր իսկ երկրում որպես լուսանցքի մարդ ապրելը պատկերելու քաղաքականությունը: Ու հայ գրողը պատկերեց ոչ թե բերկրանքը, այլ ցավը, ոչ թե նվաճումը տարածքների, այլ կորուստը հազարավոր հրաշալի հայորդիների…Արցախյան պատերազմը այդտեսակ ընկալումներով հոյակապ դրսևորումներ ունեցավ Լևոն Խեչոյանի արձակում. «Սև գիրք, ծանր բզեզ» վեպը, տասնյակ պատմվածքներ, որոնցից «Փոխանակություն», «Հողի դողը», «Ուսուցիչը», «Ճանապարհորդը», «Երկրավոր արատ» և այլն, ոչ միայն պատերազմի հակամարդկային էությունն են բացահայտում, այլև պատկերում են այն մեծ ողբերգությունը, որն ապրեցին մարդիկ պատերազմից հետո, խաղաղության պայմաններում:Արա Նազարեթյանի «Ռազմավար պատմվածքներ» ժողովածուն ամբողջովին պատերազմական թեմայի վրա է խարսխված և բացահայտում է բազմաթիվ հոգեբանական նրբերանգներ: Հրաչ Բեգլարյանի «Գեներալին սպասելիս» հոյակապ պատմվածքը, որ պատկերում է պատերազմից հետո տարբեր պաշտոն ու դիրք զբաղեցնող նախկին ազատամարտիկների միջև առաջացած հոգեբանական «խրամատը»: Հիշատակեմ նաև Վրեժ Իսրայելյանի «Տոնապետ» ժողովածուի մի շարք պատմվածքներ, Հովհաննես Երանյանի «Էտյուդ» պատմվածքն ու «Զինադադար» վիպակը և այլ գործեր, Հովիկ Վարդումյանի վեպերն ու պատմվածքները, Սուսաննա Հարությունյանի պատմվածքներն ու «Քարտեզ առանց ցամաքի ու ջրերի» վիպակը, արցախցի գրողներ Նորեկ Գասպարյանի, Համլետ Մարտիրոսյանի և այլոց գործերը, պոեզիայում՝ Հուսիկ Արայի «Մարդու որդիները», «Լուսանցքի մարդիկ» ժողովածուները, Վարդան Հակոբյանի, Խաչիկ Մանուկյանի բանաստեղծությունները, ու էլի, էլի…Ու բոլոր այդ գործերի մեջ հիասթափությունն ավելի շատ է, որովեհտև, ինչպես Հուսիկ Արան է գրում՝Քո երակներում խշշացող տղերքը,
որ անպայմանական՝
քեզ սիրում էին ճիշտ ու իսկական,
մի օր վեր կացան
այգուց,
փողոցից
ու սրճարանից
և զենքեր առած՝
քայլեցին ուղիղ պատերազմի դաշտ,
բայց նրանք չկան քո պղինձ ու քար ոչ մի արձանում…Ու մշտական հիշեցումը կա, թե ինչ ծանր գնով ենք ձեռք բերել հաղթանակը մեզ պարտադրված պատերազմում: Խաչիկ Մանուկյանի հոյակապ բանաստեղծությունը ընդհանրացնող արժեք կարող է ունենալ այդ բոլոր զգացողությունների համար, ուստի մեջբերում եմ ամբողջությամբ.Բարձունքը մերն է, տղերքը չկան,
Տղերքն ավելի բարձրում մնացին:
Դիպան աստղերին՝ աստղերը հանգան
Ու լեղի քսվեց մեր ցամաք հացին…
Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր.
Բարձունքը մերն է, տղերքը չկան…